Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Փաշինյանի կյանքը, ապրելն ու շնչելը այլևս մահացու վտանգ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար

Փաշինյանի կյանքը, ապրելն ու շնչելը այլևս մահացու վտանգ են հայ ժողովրդի ու Հայաստանի համար
08.09.2023 | 17:57

Ժողվարչապետ Փաշինյան Նիկոլն ասել է այսօր, թե Հայաստանը պատրաստ է և ուզում է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ:

Եվ կկնքի դա, բայց Ադրբեջանի պայմաններով, այսինքն՝ Ադրբեջանի 1918-20 թթ. իրավական ակտերի հիման վրա: Հիշու՞մ եք Ալիև էֆենդու միտքն այն մասին, որ Ադրբեջանը չի ճանաչում որևէ սովետական քարտեզ, այսինքն, չի համաձայնում ռուսների առաջարկին, դելիմիտացիայի և դեմարկացիայի համար նրանք ունեն իրենց իրավական ակտերը:

Իսկ ի՞նչ անել, որ ապագա պայմանագիրը կնքվի էֆենդու սրտով: Ճիշտ է, ևս մեկ պատերազմ, ինչին էլ օրուգիշեր պատրաստվում են Փաշինյան Նիկոլը և Ալիև էֆենդին, որոնք տարբեր նպատակներ են հետապնդում. մեկն ուզում է պարտվել, մյուսը՝ հաղթել, սակայն մի բան է նրանց միավորում՝ ամերիկյան շահը, հանուն որի անում են այս ամենը:

Տեսնենք, թե ինչ կասի և կանի հայ ընդդիմությունը:

Մի բան պետք է պարզ լինի բոլորին՝ ժողվարչապետ Փաշինյանի կյանքը, ապրելն ու շնչելը այլևս ՄԱՀԱՑՈՒ ՎՏԱՆԳ ԵՆ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2126

Մեկնաբանություններ