Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

Որքան մեծ է մեր խնդությունը, այնքան ամուր է մեր կապն Աստծո հետ

Որքան մեծ է մեր խնդությունը, այնքան ամուր է մեր կապն Աստծո հետ
23.03.2023 | 23:15

Այն մարդը, որը խնդություն չի ապրում, շեղվել է ճիշտ հոգևոր ճանապարհից:

Երբ ջերմությունդ բարձրանում է, կասկած չկա, որ հիվանդ ես։ Նույնն է նաև հոգևոր կյանքում. եթե մարդ խնդություն չի զգում, ուրեմն նրա հետ ինչ-որ բան այն չէ, և թող չմտածի, որ իր սերն առ Աստված արտահայտվում է տխրության մեջ, կամ որ նրա տխուր տրամադրության մեղավորը մերձավորն է, դժվարությունները, եղանակը, վատ առողջությունը...

Մարդն ինքն է մեղավոր, ինքն է հեռացել Աստծուց։

Երբ ամբողջ սրտով ձգտումն առ Աստված դառնա մեր հիմնական ուղին, այն ժամանակ մեր ուրախությունն անչափելի կլինի, մեր կյանքը՝ հոգևոր։

Մեր խնդությունը փոքր է, թե՝ մեծ, լեցուն է, թե՝ անկատար, դրանով կարող ենք նաև հասկանալ, թե ինչպիսին է մեր հաղորդակցությունն Աստծո հետ։

Որքան մեծ է մեր խնդությունը, այնքան ամուր է մեր կապն Աստծո հետ:

Պետք չէ վհատվել, քանի որ խնդությունն ավելի թեթև է դարձնում մեր կյանքը, դրա շնորհիվ մենք կարող ենք ապրել։

Էմիլիան վարդապետ ՎԱՖԻԴԻՍ

«Հոգևոր զրույցներ» ՖԲ էջից

Դիտվել է՝ 3180

Մեկնաբանություններ