Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Ալիևի սիրտն արյուն է ուզում, Փաշինյանինը՝ խաղաղություն

Ալիևի սիրտն արյուն է ուզում, Փաշինյանինը՝ խաղաղություն
08.03.2023 | 10:26

Այսպիսով՝ կրկին ահաբեկչություն:
Ձեռագիրը նույնն է:
Բորենին արթնացել է:


Ինչպես գիտենք, տեղի ունեցավ ադրբեջանական հերթական ահաբեկչությունը, որի արդյունքում նահատակվեցին Արցախի ոստիկանության 3 սպա:
Սպասելի՞ էր նման բան՝ իհարկե, այո:
Մանավանդ, որ լարվածությունը սադրանքների տեսքով ակտիվացել էր դեռևս ամսի 1-ից:
Ռազմատենչ կոչերի ու ռազմաշունչ հայտարարությունների ֆոնին, կլինե՞ն մասշտաբային էսկալացիաներ, մասնավորապես՝ դիվերսիաներ՝ այո՛, մեծ հավանականությամբ:
Հիմնավոր ու տեղի՞ն էր կասկածելը, որ սկսված արցախա-ադրբեջանական բանակցություններն անպտուղ են ու ֆիկտիվ բնույթ կրող՝ իհարկե:
Սա ևս մեկ ապացու՞յց է, որ խաղաղության օրակարգն անկենսունակ է, իսկ խաղաղությունն Ադրբեջանի հետ՝ միֆ՝ միանշանակ:
Սա փաստու՞մ է այն, որ թշնամին տականք է, ու մնացել է նույն արյունարբու կենդանին, որն այդպես էլ մարդ չդարձավ ու չքաղաքակրթվեց՝ այո, և այստեղ երկրորդ տարբերակը չի կարող լինել...
Կմարսե՞ն արածները՝ ցավոք, այո:
Լուրջ պե՞տք է վերաբերվել Ալիևի հռետորաբանությանն ու վերջինիս հոխորտանքներին՝ ստացվում է՝ այո:


Ընդ որում՝ նա ինչ ասում՝ անում է, արածներն էլ՝ մարսում...
Ալիևն ասու՞մ էր պատերազմով «հետ կբերի Ղարաբաղը», հետ բերեց՝ այո:
Այն էլ՝ ռազմական լուծումով, աշխարհն էլ դա ընդունեց:
Ասե՞ց, որ պետնախարար Վարդանյանն էլ չպետք է պաշտոնավարի ու վերջինիս կամքը կատարեցին, Վարդանյանին անմիջապես հեռացրին:
Համոզվեցի՞նք, որ Վարդանյանի պաշտոնազրկմամբ՝ խաղաղության գործընթացն ու երկխոսոթյունը կրկին տապալվեց, հրադադարը չպահպանվեց՝ այո՛, համոզվեցինք:
Դուրս գալու՞ ենք այս մղձավանջից՝ դեռևս ոչ...
Ինչքա՞ն դեռ պետք է այս ամենը շարունակվի՝ մեզանից է կախված:
Այնքան ժամանակ, մինչև որ խելքի գանք:
Ավելին՝ եթե Ալիևն ասում է, թե Լաչինի միջանցքը փակ չէ, Հաագայի Միջազգային դատարանը չէ, Ալլահն էլ իր երկնային դատաստանով չի կարող հակառակն ապացուցել, ավելին՝ արդարությունը վերականգնել:
Վառ օրինակը՝ Հաագայի դատարանի Ադրբեջանի դեմ վճռի նման արհամարհական ձևով անտեսումն է ու մինչ օրս դրա չիրագործումը։
Սա նաև խոսուն ապացույցն է այն փաստի, որ միջազգային համակարգի, իրավունքի ճգնաժամի պայմաններում՝ ճնշման ոչ մի գործիք, առավել ևս օրենքի տեսքով Բաքվի վրա չի աշխատում:
Իսկ դա իր հերթին նշանակում է այն, որ
նման միջադեպերը կրկնվելու են:
Եթե Ալիևն ասում է, թե Լաչինի միջանցքում անցակետ պետք է տեղադրվի, ապա Ադրբեջանն ամեն բան անելու և ամեն ստոր քայլի գնալու է՝ այն իրականացնելու, սքանավորող ռենտգեն սարք տեղադրելու համար:
Ավելին՝ միջանացքի վերահսկողությունն էլ Ռուսաստանից «գնելու» է:
Եթե Ալիևն ասում է, թե «Զանգեզուրի միջանցքն» իրականություն է դառնալու, ապա դա ևս բարբաջանք չէ և անկախ ենթադրյալ արկածախնդրությունների՝ դրա գինը ևս վճարելու և ստանալու է:


Եթե Ալիևն ասում է, թե Արցախի Ոստիկանության «Ուազ» մեքենան Հայաստանից զենք է տեղափոխել Արցախ, ու որ մեքենան ճանապարհին կանգնած չի եղել, երթևեկելիս է եղել, դու ինչքան էլ տեսագրություններով ու լուսանկարներով, անհերքելի փաստերով ապացուցես, որ ի՞նչ զենք, այն էլ Հայաստանից, կամ թե ի՞նչ երթևեկելիս, եթե մեքենան կանգնած վիճակում է եղել, միևնույն է, ելք կգտնի, թեկուզ կասի, որ մեր կողմի փաստերը կեղծված են, ինչն էլ որպես «պադոշ» անում է:
Այսպիսով՝ հանրությանը մոլորեցնելու, խաբելու, իրականությունը կեղծելու հերթական փորձն է:
Իրականությունն այն է, որ Ոստիկանության ծառայողները երթևեկել են մարդատար մեքենայով՝ Ստեփանակերտից դեպի մեր ոստիկանական կետը, մեքենայում էլ զենք, զինամթերք ընդհանրապես չի եղել։
Սակայն Ադրբեջանի ղեկավարությունը, որը կարողացել է նախ իրենք իրենց և հետո աշխարհին համոզել, թե «հազարամյա պատմություն ունեն» ու որ տարածաշրջանում «բնիկ ազգ» են՝ ինչեր ասես, որ չեն ասի, թե՛ մեր, թե՛ այս միջադեպի, և թե՛ հետագայում տեղի ունենալիք արկածախնդրությունների մասին:
Նրանք թերևս հող են նախապատրաստում ավելի հեռահար նպատակների, գործողությունների ու պլանների իրականացման համար:


Մանավանդ, որ ողջ սահմանի երկայնքով տեխնիկա են կուտակում:
Փաստերն արժանահավատ կերպով խեղաթյուրելն ու միջազգային հանրությանն այն հրամցնելը՝ մեծ վարպետություն է պահանջում, բայց քանի որ նրանք ի ծնե, և ի վերուստ կաղում են ադեկվատ մտածելու կարողությունից և նրանց մոտ պակասում է՝ ֆայմի գործակցության գործակիցը, ապա վերջիններիս մնում է, որպես տաղանդավոր զրպարտիչներ, շարժվել «արի անեմ, կպավ-կպավ» սկզբունքով:
Ինչևէ, կարմիր կովը կաշին չի փոխի, արդեբեջանցին՝ իր պադոշ դիմագիծը...
Բայց այստեղ տարակուսելին ռուսական կոնտինգենտի վարքագիծն է:
Այն, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դեպքի կապակցությամբ օրվա ամփոփագրում ոչինչ չնշեց և միայն հաջորդ օրը հաստատեց փաստը, մտորելո առիթ է տալիս:


Իսկ մի շարք հարցեր պահանջում են բացատրություններ.
օրինակ՝
1. Ու՞ր էին, ինչո՞վ էին զբաղված և ի՞նչ էին մտածում ռուս խաղաղապահներն ի դեմս իրենց ղեկավար կազմի, երբ այդ հատվածը, գտնվելով իրենց անմիջական պատասխանատվության և վերահսկողության տակ, բուն առաքելությունը կատարելու փոխարեն մատնել էին իրենց անգործության: Ինչու՞ այդպես էլ մինչև վերջին պահը չմիջամտեցին:
2. Չեք մտածե՞լ, որ նման դեպքի, նման սցենարով ավարտը, առաջինը հեղինակազրկում է ձեզ և ձեր աշխատանքը: Թե՞ այլ բան չէր մնում քան պարզապես փորձել չֆիքսելով, մոռացության մատնելով կամ շրջանցելով այս դեպքը՝ խուսափել պատասխանատվությունից և ուղիղ մեղադրանքներից:
3. Արդյո՞ք առիթ չեք տվել կարծելու, որ այս ամենը նախապես պլանավորած, համաձայնեցված էր թշնամու հետ, որին տրվեց կանաչ լույս:
Մանավանդ, երբ ամբողջ պրոցեսը մանրակրկիտ տեսանկարահանվում էր, բայց մինչև վերջին պահը այդպես էլ ոչ մի միջամտություն ձեր կողմից տեղի չունեցավ: Ավելին՝ գաղտնիք չէ, որ Առանց Մոսկվայի համաձայնության, Ադրբեջանն երբեք չէր գնա նման արկածախնդրության:
4. Միգուցե այս ամենը (թեկուզ տխուր վերջաբանով) հատուկ տեսաձայնագրվում էր, որպեսզի հետագայում, պատեհ մի առիթով այն ծառայեցվի որպես փաստ և օգտագործվի որպես կոմպրոմա՞տ:


Ի հավելումն այս հարցերին, կարող ենք ավելացնել նաև՝ Լավրովի այցը Բաքու, որից հետո տեղի ունեցավ այս ամենը:
Իհարկե սա՝ անմեղության կանխավարկածով:
Ուղղակի, երբ դիտարկում ենք այն, որ Ադրբեջանը հստակ գնում էր իրավիճակի սրմանը, քանի որ Լաչինի միջանցքի՝ երեք ամսվա շրջափակումը չէր տալիս ցանկալի արդյունք, իսկ Ռուսաստանն այդպես էլ «մատը մատին չտվեց», երբ կարող էր փակվելուց հինգ րոպե անց այն բացել՝ ապա ցանկացած սցենար դառնում է իրատեսական ու արժանահավատ...
Նույնիսկ այն, որ Հայաստանին ծնկի բերելու ու իրեն ենթարկելու համար Ալիևը լավագույն գործիքն է, գուցե և՝ հակառակը.
ՌԴ–ն ևս մեկ անգամ դրսևորեց իր թուլությունն ու անկարողությունը, և այն, որ իրավիճակն ամբողջությամբ այլևս իր վերահսկողության տակ չէ, ինչքան էլ որ նա է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ճարտարապետն ու կնքահայրը:
Իսկ Բաքուն էլ, օգտվելով դրանից և Արցախում ստեղծված իրավիճակից, աչքի առաջ ունենալով Լավրովի և Միրզոյանի հայտարարություններն առ այն, որ Լաչինի միջանցքում անցակետ չի կարող լինել՝ պարզապես իրականացրեց նախապես ծրագրավորված սադրանք:
Մանավանդ, որ Ալիևի գերնպատակն է ցանկացած մեթոդով ազատվել և՛ հայերից, և՛ խաղաղապահներից և առհասարակ, ռուսական ներկայությունից:
Տարակուսելին նաև այն է, որ այս դեպքը կատարվեց այն ճանապարհին, որի մասին Սամվել Բաբայանը մի քանի օր առաջ խոսեց հանրայինի եթերում՝ փոքր-ինչ մեծամտաբար ասելով, միաժամանակ կարծես թշնամուն տեղեկացնելով, որ կա Արցախը Հայաստանին կապող ալտերնատիվ ճանապարհ և որ այն անվտանգ է: Ավելին՝ ով ցանկանա կարող է գնալ ու գալ Արցախ:
Այնպես որ, կան շատ հարցեր, բայց դեռևս չկան սպառիչ պատասխաններ:
Կարծում եմ ժամանակն է, որպեսզի ՀՀ ԱԳՆ-ն առանց հապաղելու դիմի ՄԱԿ Անվտանգության խորհուրդ:
Բայց դա ևս հարցի լուծում չէ:
Այնպես ինչպես ցանկացած միջամտություն, ինչպիսինն է՝ Հարավայում Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի՝ այս դեպքի հետ կապված այցը Բաքու, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի այցը Երևան, ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցը Բաքու, այնուհետև՝ Երևան:


Ամեն դեպքում լկտիցած ու հղփացած հարևանին «համոզելու» միակ ճանապարհը՝ այնուամենայնիվ, զսպիչ և պատժիչ միջոցառումների իրականացումն է։
Թշնամին այլ լեզու չի հասկանում:
Այնպես, ինչպես վարչապետը չի հասկանում (կամ լավ էլ հասկանում է, ուղղակի մեզ է հիմարացնում), որ ինքը շատ փոքր ֆիգուր է, որ իրենից կախված լինի խաղաղության հաստատումը, այն էլ՝ տարածաշրջանային խաղաղության:
Ու այդքանով հանդերձ վստահեցնում է, թե «Պատրաստ եմ կրել խաղաղության պայմանագրի ստորագրման պատասխանատվությունը»:
Նման լուրջ բան մեզ վստահեցնում է մի մարդ, որին մեքենայի ղեկն անգամ չի կարելի վստահել:
Խաղաղություն չի լինելու, հարգելինե՛րս:
Խաղաղության հաստատման միակ երաշխիքը հաղթանակն է, իսկ դրա ապահովողը՝ հայկական բանակը:
Սա դոգմա է, աքսիոմա է:
Մնացածը սին խոսքեր են:


Դավիթ Կարապետյան

Դիտվել է՝ 8544

Մեկնաբանություններ