Ամերիկյան ֆինանսների նախարարության դեսանտը, որը շրջել է նախկին ԽՍՀՄ երկրներում, բանկիրներին համոզել է խստացնել ռուսների դեմ պատժամիջոցները։ Հետևելով Ղրղզստանի տասնյակ բանկերին, որոնք դադարեցրել են ռուբլով գործարքները «Ավելի արագ վճարումների համակարգի» միջոցով, ղազախ բանկիրները գործի են անցել:                
 

Արտակ Մարկոսյան. Իշխանության սխալ հաշվարկները կարող են բացել արտագաղթի իրական դուռը

Արտակ Մարկոսյան. Իշխանության սխալ հաշվարկները կարող են բացել արտագաղթի իրական դուռը
08.02.2021 | 14:06

Իշխանության՝ իրավիճակի ոչ սթափ գնահատականը և սխալ հաշվարկները կարող են բացել արտագաղթի իրական դուռը՝ ֆեյսբուքում գրել է ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը:

«Եթե մի քանի օր առաջ մշտական միգրացիան այնքան էլ մեծ հավանականություն չուներ, իշխանությունների կողմից իրավիճակի ոչ սթափ գնահատականը և սխալ հաշվարկները կարող են բացել արտագաղթի իրական դուռը, որը լուրջ կվտանգի Հայաստանի Հանրապետության որպես պետական միավորման գոյությունը», - գրել է ժողովրդագրագետը:

Դիտվել է՝ 3522

Մեկնաբանություններ