ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Կարեն Վրթանեսյան․ Քայլ արեք, մերժեք գժին

Կարեն Վրթանեսյան․ Քայլ արեք, մերժեք գժին
30.11.2020 | 13:50

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքում գրել է.

«Դիմում եմ այն մարդկանց, որոնք ինչ-ինչ պատճառներով դեռ ստիպված են Նիկոլ պաշտպանել, Նիկոլի հիստերիկաներն ու կապրիզները տանել... Հայտնի հոլիվուդյան ֆիլմում Սատանան ասում է. «Սնափառությունն իմ սիրելի մեղքն է»։ Այնքան մարդու փչացրեց՝ սնափառության վրա խաղալով, որ սիրտս ցավում է... Մանավանդ շատ պայծառ երիտասարդների համար է սիրտս ցավում։ Իհարկե, միայն սնափառությունը չէր... Անփորձությունը, միամտությունը, շատ բան չհասկանալը... Ատելությամբ էլ լցրեց ու խաբելով՝ հանցակից դարձրեց բազում հանցագործություններում։


Հիմա ձեզանից շատերն են իրենց փակուղու մեջ զգում։
Չեն հասկանում, թե ոնց եղավ, որ հանկարծ դարձան դավաճան։ Չեն հասկանում, թե ոնց եղավ, որ պետությունը սկսեց փլվել։ Ախր այդ մասին չէին երազում, լրիվ այլ բաների էին հավատում, երբ 2018-ին փողոց էին դուրս եկել ու ոչ մի բանից չէին վախենում... Դուք վստահ էիք ձեր ուժերի վրա, ուժեղ էիք, ազատ ...
Հիշե՛ք դա ու համեմատեք, թե հիմա ինչպես եք ձեզ զգում։
Հիշե՛ք այն զգացմունքը, որ դուք մի շատ լավ գաղափար եք առաջարկում, բայց ձեզ ոչ ոք չի լսում, կամ էլ ձեր շեֆերն ասում են՝ «էս հեչ, բանի պետք չի», բայց հետո նույն ձեր առաջարկը լսում եք Նիկոլի կամ Ավինյանի ասուլիսից... Բայց մե՛կ է, որևէ ռեալ գործ չի արվում և ձեր գաղափարներն ուղղակի մսխվում են Նիկոլի պիառի համար։ Ովքեր էլ ավելի մոտիկից են շփվել Նիկոլի հետ, արդեն հասկացել են, որ գժի հետ գործ ունեն։ Հասկացել են, որ մինչև վերջ տանելու է իրենց կործանման, բայց չգիտեն, թե գժական գնացքից ինչպես թռնեն…
Արդարացումներ ու մեղավորներ են փնտրում, բայց նաև գիտակցում են, որ գալիս է այն պահը, երբ արդարացումներն արդեն ոչ ոքի չեն հետաքրքրելու։
Տղե՛րք, աղջկե՛ք, Նիկոլով կյանքը չի վերջանում։


Դուք էլ հո գիժ չե՞ք։ Տոտալիտար աղանդի գերի հո չե՞ք, որ խելագար առաջնորդի հետ մնացածներն էլ ինքնասպան լինեն...
Դուք դեռ պետք է Հայաստանին ծառայեք։
Պոկվեք այդ գժից, մի կողմ անցեք, որ անիմաստ էշ-նահատակ չդառնաք սրա պատճառով։ Դրանով դուք և՛ ձեզ կօգնեք, և՛ Հայաստանին։
Հասկանում եմ. ձեզ վախեցնում են, խաբում են, հաթաթա են տալիս, ասում են. «Պուտինն ասել ա՝ Նիկոլը պիտի մնա»...
Էն «Չարի վերջը» հեքիաթը հիշեք ու կկվի դերից դուրս եկեք։ Սրանք ոչ մի բան չեն կարող ձեզ անել։


2018-ի ձեր դուխն ո՞ւր կորավ։ Ինչպե՞ս կարողացավ խելագարը ձեր ոգին ճնշել։
Նիկոլը ձեզ էլ է խաբել, ձեր երազանքներին էլ է դավաճանել։
Գիտեմ, զզվում եք այս վիճակից, անորոշությունից...
Վաղը երկուշաբթի է։
Առավոտյան գնացեք գործի, ազատման դիմումը գրե՛ք ու վերջ. դուրս եկեք այն կառույցներից, որոնք պիտի իբր պետական շահ պաշտպանեին, բայց հիմա միայն ու միայն Նիկոլի ու Աննայի հետույքներն են պահում։
Անիմաստ մի տառապեք, ինքներդ ձեզ մի կերեք, Նիկոլն ու իր մերձավոր ժուլիկներն այդքան չկան, որ դուք իր աթոռը պահելու համար ձեզ կործանեք։
Կյանքում լինում են իրավիճակներ, երբ ուղղակի պետք է վեր կենալ ու դուրս գալ սենյակից։ Առանց բացատրությունների։ Եթե փորձեն ճնշել, սպառնան, գրե՛ք այդ մասին, եթե վտանգ զգաք, գրե՛ք, դժվար չի լինի իրավաբանական օգնություն կազմակերպել։ Քայլ արե՛ք, մերժեք գժին»։

Դիտվել է՝ 2794

Մեկնաբանություններ