Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Լեռնային վազքի միջազգային միջոցառում, նվիրված Հայոց եռատոնին

Լեռնային վազքի միջազգային միջոցառում, նվիրված Հայոց եռատոնին
08.05.2023 | 10:41

Արդեն վեցերորդ անգամ, Վայոց Ձորի հրաշագեղ մի անկյունում՝ Ռինդ գյուղում, տիկնոջս՝ Անահիտի և իր նվիրյալ գործընկերների կողմից կազմակերպվում է լեռնային վազքի միջազգային միջոցառում, նվիրված Հայոց եռատոնին: Ամեն անգամ, ես ինքս մասնակցել եմ այս միջոցառմանը որպես վազորդ, թեև վերջերս արդեն այդքան հեշտ չի՝ ոչ մարզավիճակի, ոչ էլ տրամադրության առումով:

Թեև այս տարի ևս տրամադրությունն այդքան էլ տոնական չի, և Եռատոնի երեք տոներից մեկը խլել են մեզնից, մենք համոզված ենք, որ դա ժամանակավոր է, և մենք ազգովի բավարար կամք ու տոկունություն ունենք՝ վերականգնելու մեր Եռատոնը: Իրականում, մեր ապագայի հաղթանակները կերտվում են այսօր, և դրանք յուրաքանչյուրիցս կամք, տոկունություն և նաև համախմբում են պահանջում, ներառյալ մեր ամենօրյա կյանքում:

Շնորհակալություն եմ հայտնում այս միջոցառման բոլոր կազմակերպիչներին, և ջերմ ողջույններ հղում Արցախի մեր քույրերին և եղբայրներին, որոնք այսօր իրենց հավաքական կամքով ու տոկունությամբ բոլորիս հույս, հավատ և հաղթելու վճռականություն են տալիս: Աստված պահապան մեր հրաշագեղ երկրին, և մեր պայքարող ժողովրդին!

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 2354

Մեկնաբանություններ