ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

«Նորից կանգնած ենք «հին տաշտակի» առաջ»

«Նորից կանգնած ենք «հին տաշտակի» առաջ»
27.03.2015 | 00:55

ՄԱԿ-ին առընթեր Միգրացիայի միջազգային կազմակերպության ձեռնարկում նշված է, որ անձնական տվյալներ ներառում է ցանկացած տեղեկատվություն, ինչը կարող է օգտագործվել տվյալ սուբյեկտի ինքնությունը պարզելու կամ նրան վնաս պատճառելու համար: «Իրատես de facto» ակումբում վկայակոչելով ՄԱԿ-ի հրապարակած այս գրքույկը, ԽԱՉԻԿ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԸ նշեց, որ երկարատև պայքարից հետո կարողացան սոցիալական քարտի պարտադիր բաղադրիչը վերացնել, սակայն այսօր նորից կանգնած ենք «հին տաշտակի» առաջ: «Հիմա մենք նորից կանգնած ենք հին տաշտակի առջև և որոշել ենք ստորագրահավաք կազմակերպել, դիմել ՀՀ նախագահին և Ազգային ժողովին, որպեսզի խղճի, կամքի ազատության մեր իրավունքից օգտվելու հնարավորություն տան՝ չստանանք այդ նույնականացման քարտերը»,- ասաց Խաչիկ Ստամբոլցյանը, տեղեկացնելով, որ իրենք այս հարցով դիմել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին ու ստացել պատասխան, որ Հայ առաքելական եկեղեցին կողմ է կամավորության սկզբունքով տրամադրվող նույնականացման քարտերին, դեմ՝ պարտադիրին:
«Աշխարհը ղեկավարող գաղտնի կառավարությունը փորձում է ունենալ բոլորի տվյալները, մարդկությանը բարոյազրկել: Նույնականացման քարտը, նույնասեռ ամուսնություններ արտոնող օրենքը, ալյուրի հարստացումը և այլն, այս բոլորը մի տեղից եկող ծրագրեր են: Կա հատուկ նպատակ՝ աղավաղել ընտանիքը, ոչնչացնել ցեղը, թողնել մեկ միլիարդ ժողովուրդ` տիրողներ և տիրվողներ»,- եզրահանգեց Խաչիկ Ստամբոլցյանը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 27153

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ