Փարիզի նախաձեռնությամբ կազմակերպված ՈՒկրաինայի վերաբերյալ ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցում են Գերմանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների և Դանիայի, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչներ։ Սպասվում է, որ նրանք կքննարկեն ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորմանը եվրոպական պետությունների մասնակցության հնարավորությունները, ներառյալ՝ նրա տարածքում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի զորախմբերի տեղակայման հեռանկարները։