ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Քննություն բռնեցին

Քննություն բռնեցին
06.06.2008 | 00:00

Մինչ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Խաչատրյանին օրերս սույն կառույցի ղեկավար նշանակելը երկրի նախագահը լուրջ կամուկացի մեջ էր. վերամիավորե՞լ մաքսային և հարկային գերատեսչությունները, թե՞, այնուամենայնիվ, թողնել որպես առանձին կառույցներ։ Ըստ էության, վերջին մեկուկես ամսում Սերժ Սարգսյանը մաքսայինին և դրա ժամանակավոր պաշտոնակատարին փորձնական ժամանակ էր տվել, որպեսզի վերջիններս ապացուցեն օրենքի շրջանակներում համեմատաբար «մաքուր» աշխատելու իրենց կարողությունը։ Փաստորեն, հայրենի «տամոժնիկները» կարողացան քննություն բռնել և վաստակեցին այսուհետ ևս առանց կցորդի յոլա գնալու իրավունքը։ Բնականաբար, այս հարցում ծանրակշիռ դեր խաղաց վերջին երկու ամիսներին մաքսայինի գործունեությանն ուղղված բավականին լուրջ PR-ը, այդ թվում՝ գործարար շրջանակների կողմից, որոնք առիթը բաց չէին թողնում հանրության ականջը կաթեցնելու, թե մաքսայինը սկսել է առանց ստվերային «մաքսի» աշխատել։ PR-ը, ինչպես տեսնում ենք, հասավ նպատակակետին առանց լուրջ տնտեսաքաղաքական վերադասավորումների, քանի որ նորանշանակ պետ Գագիկ Խաչատրյանը նախկին պետ Արմեն Ավետիսյանի թիմի ամենահայտնի ներկայացուցիչն է։

ԼԻԼԻ ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 8468

Մեկնաբանություններ

րի մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am