ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արա Գյուլերի հայկական աշխարհը

Արա Գյուլերի հայկական աշխարհը
12.11.2012 | 13:49

«Ակադեմիա» պատկերասրահում բացվել է աշխարհահռչակ ստամբուլահայ լուսանկարիչ ԱՐԱ ԳՅՈՒԼԼԵՐԻ հայաստանյան թեմատիկայով աշխատանքների ցուցահանդեսը:

Ներկայացված երեսուն լուսանկարները պատկերում են հայաստանյան պատմամշակութային տեսարժան վայրերը, արտացոլում են ժողովրդի կենցաղը:
«Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի տեղեկացմամբ` լուսանկարիչը 4 անգամ եղել է Հայաստանում, և ցուցահանդեսին ներկայացված են հենց այդ ժամանակ արված լուսանկարները:
Նշենք, որ ցուցահանդեսը նվիրված է Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի 100-ամյա հոբելյանին: Այն անցկացվում է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի օրհնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ:
Արա Գյուլերը ծնվել է 1928-ին Ստամբուլում: 1960-ականներից նրա լուսանկարները զարդարել են անվանի գրողների գրքերը և ցուցադրվել աշխարհի տարբեր ցուցահանդեսներում: Լուսանկարել է այնպիսի հեղինակավոր դեմքերի, ինչպիսիք են ՈՒւինսթոն Չերչիլը, Մարիա Կալլասը, Ջոն Բերգերը, Բերնարդ Ռասսելը, Սալվադոր Դալին, Պաբլո Պիկասոն, Ինդիրա Գանդին: 1975-ին նկարահանել է «Հերոսի վերջը» վավերագրական ֆիլմը: 2004-ից Ստամբուլի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Նրան անվանում են «Ստամբուլի աչք» և «Ստամբուլի լուսանկարիչ»: 2000-ին Թուրքիայում ճանաչվել է «Դարի լուսանկարիչ»: Հիշեցնենք, որ ամիսներ առաջ, ինչպես վկայում էր «Հուրիեթը», Թուրքիայի վարչապետ Էրդողանը միջոցառման ընթացքում ինչ-որ լուսանկարչի ձեռքից վերցրել է նրա լուսանկարչական սարքն ու լուսանկարել Գյուլերին` որպես հարգանքի նշան:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2328

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ