-
15.02.2022|
11:08
Մեծ բարերարի կամոք է նորոգվել Ս․ Էջմիածնի Մայր տաճարը։ Դա ապացուցում են փաստաթղթերը, որոնք հրապարակում եմ ստորև։ Միայն մի բանի վրա կուզենայի ուշադրություն հրավիրել։
-
14.02.2022|
13:46
Լազարյաններ, Մանթաշյանց, Արամյանց, Գյուլբենկյան, Նուբար Փաշա, Քելեկյան և այլք:
Սույն վեհաշուք անունները ողջ խորությամբ արդյոք ծանո՞թ են ներկա իշխանական խավիարասեր խավին և ընդդիմադիր դոնդողասեր դասին։
Խիստ կասկածում եմ։
-
12.02.2022|
12:43
Կարելի էր մի ամբողջ գրախոսություն գրել այս գործի մեջ ապրող ցավի, կարոտի և կենսասիրության, ընդհանրապես, ներքին էներգետիկայի մասին, մի ամբողջ փիլիսոփայություն պեղել և վերհանել տողատակերից, եթե հեղինակը հայրս չլիներ, և ինքս ինձ չմեղադրեի կողմնակալ մոտեցումների մեջ: Ինչևէ:
-
11.02.2022|
10:50
Ինստիտուտն ավարտելուց հետո հորս աշխատանքի են հրավիրում Հայաստանի կոմկուսի կենտկոմ, որպես կուլտուրայի բաժնի մամուլի սեկտորի հրահանգիչ: Այնուհետև 1958-1962 թթ. նա նշանակվում է «Գրական թերթի» գլխավոր խմբագիր, իսկ այնտեղից՝ Հայպետհրատի գլխավոր խմբագիր, մինչև 1970թ., մինչև Պարույր Սևակի «Եղիցի լույսի» (որի խմբագիրն էր նաև) հրատարակման հետ կապված հայտնի բախումները երկրի կուսղեկավարներից մեկի հետ:
-
10.02.2022|
15:17
Հայրս արմատներով Կարին-էրզրումցի է: 1830-ական թվականներին, Կարապետ արքեպիսկոպոս Բագրատունու կազմակերպած մեծ տեղահանության ժամանակ, ի թիվս տասնյակ հազարավոր հայերի, մեծ պապս գաղթել և հիմնավորվել է Ջավախքում:
-
10.02.2022|
15:06
Բագուն ներկայումս Կովկասի քաղաքներից երկրորդն է համարվում իր հարստութեամբ կամ բնակիչների շատութեամբ․ մինչև 70 հազար ժողովուրդ կայ, և դրա կէսը թուրքերից է կազմված։
-
09.02.2022|
15:09
Նախաբոլշևիկյան Բաքվի նավթարդյունաբերության ողջ պատմության ընթացքում եղել է ընդամենը երեք թուրք, որոնցից մեկը Հաջի Զեյնալ-Աբդին Թաղիևն էր։
-
08.02.2022|
16:15
1909 թ․ վերջին Եզնիկ ավագ քահանա Երզնկյանը իր խմբագրած «Հովիւ» շաբաթաթերթում գրեց․ «Ով առիթ է ունեցել լինել ս. Էջմիածնում և տեսնել Վեհարանը, ուր բնակուել են հայ ժողովրդի համազգային ներկայացուցիչները և դեռ այսօր էլ բնակւում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նա անշուշտ նկատած կը լինի, որ այդ շէնքը մի կենդանի նախատինք է հայ ժողովրդի համար, մասնաւորապէս մեզ՝ ռուսահայոցս համար:
-
07.02.2022|
10:55
Քանի որ իմ նախատիպը՝ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանը, չէր հանդուրժում իր երկիրը ճարակած գավառամտությունն ու պաթետիկ հայրենասիրությունը, որոշեցի շարունակել նրա վսեմ գործը և իմ խորաթափանց դիտարկումներն ու գերզավեշտալի մտահղացումները irates.am կայքի միջոցով ներկայացնել հայ հանրությանն ու համայն հայությանը, հուսալով, որ մեր ժամանակի տարաբնույթ հակահերոսները դարձի կգան և անկախ իրենց կամքից կդառնան երկրի ազնվասիրտ քաղաքացիներ:
-
06.02.2022|
16:44
7-հարկանի այս շենքը կառուցվել է 1908-1915 թթ. Նիկոլաևսկի փողոցի թ. 11 հասցեով (այժմ՝ Իսթիգլալիյաթ փող.), ճարտարապետն է Վարդան Սարգսյանը: Սեփականատերերն էին ներկայիս Ադրբեջանի ծխախոտարդյունաբերության հիմնադիրներ Գևորգ և Միրզաջան Ռոստոմի Միրզաբեկյանցները (Егор и Мирзаджан Романовичи Мирзабекянцы):