-
12.01.2013|
21:49
Օգտվելով իր օրենսդրական իրավունքից` Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիդ Ուսուպաշվիլին ստորագրել է «Համաներման մասին» օրենքը, երբ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին երկրորդ անգամ մերժել էր: «Համաներման մասին» օրենքը խորհրդարանն ընդունել էր դեկտեմբերի 21-ին, դեկտեմբերի 27-ին նախագահը վետո էր դրել օրենքի մի մասին, որը վերաբերում է քաղբանտարկյալներին և անչափահասների նկատմամբ հանցագործություն կատարածներին:
-
12.01.2013|
20:36
Ավելի քան 10 հազար մարդ այսօր մասնակցել է Փարիզի կենտրոնում հրավիրված հանրահավաքին։ Ցուցարարները պահանջում էին համապատասխան միջոցներ ձեռնարկել Ֆրանսիայի մայրաքաղաքում սպանված քուրդ երեք ակտիվիստ կանանց սպանությունից հետո։ Թուրքիայի վարչապետ Էրդողանն օրերս պահանջել էր սպանության հետ կապված հետաքննություն անցկացնել, ինչպես նաև պահանջել էր Ֆրանսիայի նախագահ Օլանդից բացատրել, թե ինչու էր նա կապ պաշտպանում Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։
-
12.01.2013|
16:11
Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն կմեկնի կուբա, որտեղ նա կհանդիպի հիվանդանոցում գտնվող Ուգո Չավեսի հետ։ Վենեսուելայի նախագահն այժմ բուժվում է ինֆեկցիոն հիվանդությունից, որով նա վարակվել էր վիրահատությունից հետո։
-
12.01.2013|
16:09
Հունական խորհրդարանը հավանության է արժանացրել հարկային քաղաքականությունը խստացնող օրինագիծը։ Փաստաթղթի օգտին քվեարկել է 300 պատգամավորից 163-ը։ Այն ենթադրում է հարկերի բարձրացում բնակչության հարուստ խավի համար։ Երկրի իշխանությունները հուսով են, որ այդպիսով այս տարի կարող են լրացուցիչ 3 միլիարդ դոլար հավաքագրել։
-
12.01.2013|
16:07
Մալիի կառավարական զորքերը կրկին վերականգնել են վերահսկողությունը Քոնա քաղաքի նկատմամբ՝ այդտեղից դուրս մղելով ապստամբներին։ Այդ մասին տեղեկությունը հայտնվել է այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարեց Մալիի հյուսիսում ռազմական գործողության մեկնարկի մասին։
-
12.01.2013|
16:03
Հունվարի 11-ին նշվեց «Շնորհակալության» տոնը, երբ յուրաքանչյուրը 100 անգամից ոչ պակաս պիտի կրկնի «Շնորհակալություն» բառը: Տոնը, հասկանալի է, ոչ պաշտոնական է ու լավ առիթ է շնորհակալություն հայտնել մարդկանց, որ օգնում են:
-
12.01.2013|
16:02
Չեխիայում հունվարի 11-ին ու 12-ին առաջին անգամ անցկացվում են նախագահի համաժողովրդական ընտրություններ` մինչ այս նախագահն ընտրվել է խորհրդարանի երկու պալատներում քվեարկությամբ:
-
12.01.2013|
16:01
Թբիլիսիի քաղաքային դատարանը որոշել է 9000 դոլար գրավի դիմաց ազատ արձակել պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օկրուաշվիլիին` ընդունելով նրա փաստաբանի միջնորդությունը:
-
12.01.2013|
15:56
ԱՄՆ-ը Սիրիա զորք չի ուղարկի քիմիական զենքի անվտանգությունն ապահովելու համար` ասել է Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան ճեպազրույցում: The Washington Times-ի վկայությամբ ԱՄՆ պաշտպանության նախարարը գտնում է, որ կանխել քիմիական զենքի կիրառումը գրեթե անհնար է, քանի որ անհրաժեշտ է իրազեկված լինել և մշտապես հետևել:
-
12.01.2013|
15:54
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ֆինանսների նախարարի պաշտոնում առաջարկել է Ջեք Լյուի թեկնածությունը, որ լրատվամիջոցներում մեծ աղմուկ է բարձրացրել թեկնածուի ստորագրության պատճառով: