«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Մադուրոն հայտարարել է, որ Չավեսին թունավորել են

    Մադուրոն հայտարարել է, որ Չավեսին թունավորել են

    12.03.2013| 11:50
    Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ գրեթե վստահ է, որ Ուգո Չավեսին վարակել են քաղցկեղով։ Նրա խոսքով՝ առաջնորդի ուռուցքային հիվանդությունը ոչ մի տրամաբանության մեջ չէր տեղավորվում։
  • Բուդապեշտում բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ

    Բուդապեշտում բողոքում են սահմանադրական փոփոխությունների դեմ

    12.03.2013| 11:49
    Բուդապեշտում մարդիկ բողոքի ակցիա են կազմակերպել՝ բողոքելով Սահմանադրությունում կատարված փոփոխություններից։ Եվրամիությունը կարծում է, որ դրանք հակասում են ժողովրդավարական սկզբունքներին։
  • Աֆղանստանում վթարվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռ. կա 5 զոհ

    Աֆղանստանում վթարվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռ. կա 5 զոհ

    12.03.2013| 11:47
    Աֆղանստանի հարավում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել են անվտանգության համագործակցության միջազգային ուժերի 5 ծառայողներ։ Վթարի պատճառները ճշտվում են։
  • Վատիկանը պատրաստվում է Պապի ընտրություններին

    Վատիկանը պատրաստվում է Պապի ընտրություններին

    12.03.2013| 11:46
    Հռոմի կաթոլիկ եկեղեցու կարդինալները երեկ Վատիկանում անցկացրել են Հռոմի Պապի ընտրություններից առաջ վերջին խորհրդակցությունը։ Մոտ 160 կարդինալներ ելույթ են ունեցել և հայտնել իրենց կարծիքը մեկշաբաթյա հանդիպումների մասին։
  • «Ես էլ վատ «պարտնյոր» չեմ»

    «Ես էլ վատ «պարտնյոր» չեմ»

    12.03.2013| 01:17
    Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Կարծիքները կիսվում են: ՀՀԿ-ական լավատեղյակները սողոմոնյան իմաստությամբ պնդում են` դարակազմիկ չի լինի այցը, ինչ պիտի լիներ, արդեն եղել է, ամեն ինչ կարվի առանց «շուխուրի», թող ընդդիմադիրներն ու հացադուլավորները հույսեր չփայփայեն, թե իրավիճակ է փոխվելու:
  • Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    Հարավային Կորեան զորավարժություններ է անցկացնում

    11.03.2013| 11:36
    Հարավային Կորեան անցկացնում է հերթական զորավարժությունները, որոնց մանակցում են նաև ամերիկյան զորքերը։ Ընդհանուր առմամբ զորավարժություններին ներգրավված է 13 հազար զինծառայող։
  • Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    Հզոր երկրաշարժ՝ Պապուա-Նոր Գվինեայում

    11.03.2013| 11:35
    Այսօր Պապուա-Նոր Գվինեայի հյուսիսային ափին տեղի է ունեցել 6,7 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երկրի մեծությամբ երկրորդ քաղաքից՝ Լաեից, 150 կմ հեռավորության վրա։ Ցունամիի վտանգի մասին առայժմ հաղորդումներ չկան։
  • Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

    11.03.2013| 11:34
    Հնդկաստանում ինքնասպան է եղել ավտոբուսի վարորդը, ով մեղադրվում էր հնդիկ ուսանողուհուն զանգվածային բռնաբարության համար։ Նախնական տվյալներով՝ Ռամ Սինգխի դին հայտնաբերվել է բանտախցում՝ կախված վիճակում։
  • Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    Սիրիացի փախստականների թիվը կարող է եռապատկվել

    11.03.2013| 11:32
    Սիրիայից փախստականների թիվն ընթացիկ տարում կարող է կրկնապատկվել կամ եռապատկվել, եթե հակամարտությանը վերջ չդրվի։ Այդ մասին նախազգուշացնում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիու Գութերեշը։ Թուրքիա կատարած այցի ընթացքում Գութերեշը նախազգուշացրել է, որ եթե սիրիական ճգնաժամը երկարի, ապա այն Մերձավոր Արևելքի երկրներին կարող է սպառնալ սոցիալական պայթյունով։
  • Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

    Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է աշխատանքը

    10.03.2013| 20:02
    Լիբիայի խորհրդարանը դադարեցրել է գործունեությունը, որպեսզի թույլ չտա դիվերսիայի կրկնություն։ Հիշեցնենք, որ անցած շաբաթ հարձակում էր տեղի ունեցել խորհրդարանի խոսնակ Յուսեֆ ալ Մագրեֆի ավտոշարասյան վրա։ Օրենսդիր մարմնի աշխատանքի ժամանակավոր դադարեցման պատճառ է դարձել նաև այն, որ չկան բավարար պայմաններ խորհրդարանի նիստերն անցկացնելու համար։ Մամուլի ասուլիսի ընթացքում ալ Մագրեֆը հայտարարել է, որ հրաժարվում է նիստեր անցկացնել ահաբեկչության սպառնալիքի ներքո։