«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 
  • Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զենք մատակարարել սիրիացի ապստամբներին

    Բրիտանիան և Ֆրանսիան ցանկանում են զենք մատակարարել սիրիացի ապստամբներին

    15.03.2013| 12:17
    Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր են համոզել Եվրամիության մյուս երկրների ղեկավարներին հանել սիրիացի ապստամբներին զենք մատակարարելու հարցի վրա դրված էմբարգոն։
  • Չինաստանի նոր վարչապետը Լի Կեցյանն է

    Չինաստանի նոր վարչապետը Լի Կեցյանն է

    15.03.2013| 12:16
    Երեկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նոր վարչապետ է նշանակվել Լի Կեցյանը։ Վերջինս ընկալվում է որպես բարեփոխիչ՝ պատրաստ իրականացնել կարևոր փոփոխություններ կառավարության կառուցվածքում։ 2008 թվականից Լի Կեցյանը զբաղեցնում էր Չինաստանի պետխորհրդի փոխվարչապետի պաշտոնը։
  • Ջուրը` կյանքի հաստատում

    Ջուրը` կյանքի հաստատում

    15.03.2013| 12:12
    Մարսի վրա ինչ-որ ժամանակ կյանք է եղել` մոլորակում եղել է խմելու ջուր, որը կյանքի գոյության բավարար պայման է, որովհետև բակտերիաների գոյության հնարավորություն է ստեղծում: Մարսի հողի նմուշներում հայտնաբերվել են ծծումբ, ազոտ, ջրածին, թթվածին, ֆոսֆոր, ածխածին` այս տարրեը ևս կյանքի գոյության համար շատ կարևոր են: Այժմ Curiosity մարսագնացը ուսումնասիրում է Գեյլի խառնարանի շրջակայքը, որտեղից վերցվել են հողի նմուշները, նախկինում այդ տարածքում գետ է եղել, բայց առայժմ կյանքի գոյության փաստեր չեն գտնվել:
  • Իսրայելի նախագահը Հռոմի պապին հրավիրել է Սուրբ երկիր

    Իսրայելի նախագահը Հռոմի պապին հրավիրել է Սուրբ երկիր

    15.03.2013| 12:11
    Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը շնորհավորելով Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլիոյին Հռոմի պապ ընտրվելու կապակցությամբ` նրան հրավիրել է Սուրբ երկիր:
  • Հայտնի են նախագահի վեց թեկնածուներ միայն

    Հայտնի են նախագահի վեց թեկնածուներ միայն

    15.03.2013| 12:10
    2013 թ. հունիսի 14-ին նշանակված են Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրությունները, որոնց գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը չի կարող մասնակցել` Սահմանադրության համաձայն: Նախագահի թեկնածուներից են մեջլիսի փոխնախագահ Ռեզա Բահոնարը, Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռոհանին, արտաքին գործերի նախկին նախարար Մանուչեր Մոթաքին, հետախուզության նախկին ղելավար Ալի Ֆալահին, Թեհրանի նախկին քաղաքապետ Մոհամադ Քալիբաֆը:
  • «Հոպ»-ի համար դեռ շուտ է. թռչել է պետք

    «Հոպ»-ի համար դեռ շուտ է. թռչել է պետք

    15.03.2013| 00:04
    Սերժ Սարգսյանի երկար սպասված այցը Մոսկվա կայացավ: Սա այն դեպքն է, երբ բանակցող կողմերի «սիրուն աչքերից», աուրայից պետք է հասկանալ` դիվանագիտական վարագույրի հետևում ինչ է կատարվել, որովհետև, որպես օրինաչափություն, նախ` որևէ արտահոսք տեղի չի ունենում, այցին հետևող զարգացումներն են «ասում»` ինչ է խոսվել, և հետո` բուն հանդիպումը այդ օրը չէ, որ կայանում է: Իրական բանակցությունները տեղի են ունենում այցի երեկոյան` «կոնսպիրատիվ» պայմաններում: Մնացածն արարողակարգ է:
  • Նաև Նազարբա՞ևը

    Նաև Նազարբա՞ևը

    14.03.2013| 18:49
    Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը լրատվամիջոցների հաղորդումով` գաղտնի մեկնել է Իսրայել: Պատճառը քաղաքական չէ, ենթադրվում է, որ Նուրսուլթան Նազարբաևը մեկնել է Իսրայել քաղցկեղից բուժման. իսրայելական կլինիկաները համարվում են լավագույնը այդ ախտի դեմ պայքարում:
  • Ֆրանցիսկ Առաջինը՝ Հռոմի Պապ

    Ֆրանցիսկ Առաջինը՝ Հռոմի Պապ

    14.03.2013| 12:27
    Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր ղեկավար է ընտրվել արգենտինացի կարդինալ, Բուենոս Այրեսի արքեպիսկոպոս Խորխե Մարիո Բերգոլոն, այսուհետև՝ Հռոմի Պապ Ֆրանցիսկ Առաջին։ Նա առաջին լատինամերիկացի հոգևորականն է, ով ընտրվել է որպես կաթոլիկ եկեղեցու հովվապետ:
  • Չավեսի դին երկար ժամանակ չի հաջողվի զմռսել

    Չավեսի դին երկար ժամանակ չի հաջողվի զմռսել

    14.03.2013| 11:47
    Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ մարտի 5-ին մահացած նախագահ Ուգո Չավեսի դին ամենայն հավանականությամբ չի զմռսվի, ինչպես ենթադրվում էր առաջ։ Անցած շաբաթ Մադուրոն խոստացել էր, որ Չավեսի դին կզմռսվի և կտեղադրվի դամբարանում, ինչպես Լենինի, Խո Շի Մինի և Մաո Ցզեդունի մարմինները։
  • Չինաստանը նոր ղեկավար ունի

    Չինաստանը նոր ղեկավար ունի

    14.03.2013| 11:45
    Սի Ցզինպինն ընտրվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ղեկավար։ Նրա թեկնածությունը հավանության է արժանացել 12-րդ գումարման Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի 1-ին նստաշրջանում։ Միաժամանակ նա ընտրվել է Կենտրոնական ռազմական խորհրդի նախագահ։ Այս կառույցը Չինաստանի ռազմական բարձրագույն մարմինն է։ Սի Ցզինպինն այս պաշտոնում փոխարինել է Խու Ցզինտաոյին։