Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 
  • ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

    ԱՄՆ նախագահի օգնականը Մոսկվայում

    16.04.2013| 13:02
    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ուղերձը նրա օգնական Թոմաս Դանիլոնը փոխանցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը ասել է, որ ուղերձը կառուցողական է և երկխոսության խորացման ու համագործակցության մի շարք առաջարկներ է պարունակում: Ուշակովի գնահատմամբ` ուղերձում կան և նախկինում հնչած, և նոր տարրեր, որոնք Կրեմլը մտադիր է ուշադիր ուսումնասիրել, ապա պատասխանել:
  • Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

    Ջոն Քերին իրական քայլեր է ուզում տեսնել

    16.04.2013| 12:59
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Տոկիոյի համալսարանում ունեցած ելույթում կոչ է արել իրական քայլեր ձեռնարկել` ապացուցելու, որ Հյուսիսային Կորեան հավատարիմ է ապամիջուկայնացման միջազգայնորեն ստանձնած պարտավորություններին:
  • Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը հրթիռահարությամբ

    Կիմ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը հրթիռահարությամբ

    16.04.2013| 12:57
    Հյուսիսային Կորեայում այսօր տոնում են պետության հիմնադիր Կիլ Իլ Սունգի 101-րդ տարեդարձը: Վերլուծաբանները ենթադրում են, որ այդ առիթով Փխենյանը կարող է հրթիռային փորձարկումներ անցկացնել. հարավկորեական հետախուզության տվյալներով Հյուսիսային Կորեան պատրաստվում է միջին հեռահարության երկու հրթիռ արձակել:
  • Վրացիները կողմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    Վրացիները կողմ են աբխազական երկաթուղու վերագործարկմանը

    16.04.2013| 12:55
    Վրաստանի բնակչության 63%-ը կողմ է Աբխազիայով Ռուսաստանի հետ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը: Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հարցումներով երկաթուղու բացմանը դեմ է հարցվածների 13%-ը: Հարցումն անցկացվել է մարտի 13-27-ին: Հարցմանը մասնակցել է 3103 մարդ:
  • Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    Կրակոցներ՝ Սոմալիի դատարանի ուղղությամբ

    15.04.2013| 00:55
    Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում գրոհայինները կրակ են բացել դատարանի շենքի վրա։ Գրոհի զոհ է դարձել 4 մարդ, վիրավորների թիվը ճշտվում է։ Գրոհին նախորդել է երկու ավտոմեքենայի պայթյուն, այնուհետև կառավարական զորքերի համազգեստով զինված մարդիկ ներխուժել են դատարանի շենք և կրակ բացել։
  • Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    Բելգիայում վթարվել է ռուս աշակերտներին տեղափոխող ավտոբուսը

    15.04.2013| 00:54
    Բելգիայում ՌԴ դեսպանությունը հաղորդել է, որ Անտվերպենի մատույցներում տեղի ունեցած վթարից զոհվել է 5 մարդ, տուժել են 19-ը։ Մահացածներից 3-ը ՌԴ քաղաքացի են, այն թվում՝ 1 անչափահաս։ Մահացել են նաև ավտոբուսի 2 վարորդները, ովքեր Լեհաստանի քաղաքացի են։
  • Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    Պակիստանում սպանվել են գրոհայիններ

    15.04.2013| 00:52
    Պակիստանի հյուսիս-արևմուտքում ԱՄՆ անօդաչու թռչող սարքի հերթական թռիչքի հետևանքով ոչնչացվել են 5 գրոհայիններ։ Ինչպես հաղորդում են տեղի լրատվամիջոցները, ամերիկյան անօդաչու թռչող սարքերը կրակ են բացել Աֆղանստանի սահմանի մոտ գտնվող Դատա Խել բնակավայրի շենքերի վրա։
  • Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    Վենեսուելայում հաղթել է Չավեսի իրավահաջորդը

    15.04.2013| 00:48
    Վենեսուելայի արտահերթ նախագահական ընտրություններում հաղթել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, Ուգո Չավեսի իրավահաջորդ Նիկոլաս Մադուրոն։ Այդ մասին հայտնել է երկրի Ազգային ընտրական խորհուրդը։ Ըստ նախնական տվյալների՝ 50-ամյա Մադուրոն ստացել է ձայների 50, 76 տոկոսը, իսկ նրա մրցակից Էնրիկե Կապրիլեսը՝ 49,07 տոկոս քվե։
  • Բիրմայի նախագահը համախմբման կոչ է արել

    Բիրմայի նախագահը համախմբման կոչ է արել

    14.04.2013| 14:53
    Բիրմայի նախագահ Թեյն Սեյնը Նոր տարվա տոնախմբության առթիվ հնչեցրած իր խոսքում բնակիչներին համախմբման և հակամուսուլմանական բռնությունների դադարեցման կոչ է արել։
  • Բախում՝ Գուանտանամոյում

    Բախում՝ Գուանտանամոյում

    14.04.2013| 14:52
    ԱՄՆ ռազմական բազայի բանտում՝ Գուանտանամոյում, տեղի են ունեցել բախումներ ձերբակալվածների և հսկիչների միջև։ Հաղորդվում է, որ ազատազրկվածները փակել են տեսախցիկների տեսադաշտը։ Երբ հսկիչները ներս են մտել, որպեսզի ապահովեն տեսանելիությունը, բանտարկյալները նրանց վրա հարձակում են գործել՝ որպես զենք օգտագործելով ինքնաշեն մահակներ, փայտեր։ Հսկիչները ստիպված էին ռեզինե փամփուշտներով կրակ բացել։ Բանտի ներկայացուցիչները նշել են, որ միջադեպից տուժածներ չկան։