-
02.06.2013|
13:07
Ստամբուլում զանգվածային անկարգությունները պայմանավորված են Տակսիմ հրապարակը վերակառուցելու իշխանությունների որոշմամբ։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ստիպված էր կիրառել արցունաքաբեր գազ և ջրցան մեքենաներ։ Հրապարակի վերակառուցման դեմ բողոքը վերաճել է վարչապետ Ռեջեպ Էրդողանի կառավարության դեմ բողոքի ակցիաների։ ՙՀամախմբվում ենք ֆաշիզմի դեմ՚, ՙԿառավարությունը պետք է հրաժարական տա՚. նման կոչեր էին հնչում ցուցարարների կողմից։
-
02.06.2013|
12:54
Հայ համայնքի ներկայացուցիչները ԱՄԷ-ում բազմազբաղ են: Բայց նրանց մի մասը նաև համայնքային գործունեության ժամանակ է գտնում, որն անշահախնդիր նվիրում է պահանջում: Դրա միակ վարձատրությունը իսլամական երկրում հայ եկեղեցին, դպրոցը, լեզուն, մշակույթը, ավանդույթները պահպանված տեսնելն է: ԱՄԷ հայ համայնքում բոլոր կառույցները տարվա ընթացքում աշխատում են նախապես մշակված ծրագրով, պարբերաբար ունենում են աշխատանքային հանդիպումներ, միջոցառումներ:
-
01.06.2013|
18:54
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասի «Նոր ժողովրդավարություն» կուսակցությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում ցեղասպանությունն ու հոլոքոստը ժխտելու, այլատյացություն, ռասիզմ հրահրելու ու քարոզելու համար:
-
01.06.2013|
18:52
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը ամառը սկսեց ԱՄՆ-ում: contact.az-ը տեղեկացնում է, որ բացի երկկողմ հանդիպումները` նախարարը մասնակցելու է ԱՄՆ հրեական կոմիտեի համաշխարհային ֆորումին և մինչև հունիսի 8-ը լինելու է ԱՄՆ-ում: Չի բացառվում, որ նախարարի այցը կապված է «Ենի Ազերբայջանի» համագումարի հետ, որտեղ առաջադրվելու է նախագահի թեկնածու:
-
01.06.2013|
18:50
Հունիսի 7-ին Բաքվում կկայանա «Ենի Ազերբայջանի» համագումարը` օրակարգում ունենալով հոկտեմբերին նախագահական ընտրություններում թեկնածուի առաջադրման հարցը: Կուսակցության 83 շրջանային և քաղաքային կազմակերպություններից 750 պատվիրակ կմասնակցեն համագումարին:
-
01.06.2013|
16:38
Ստամբուլում և Անկարայում տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև։ Անկարգությունները Թուրքիայում շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Ոստիկանությունը կիրառում է ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ։
-
01.06.2013|
16:25
Վարչապետ Տիգրան Սարգսյանը Մինսկում երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ:
-
01.06.2013|
00:09
Լիբանանի խորհրդարանը որոշում է ընդունել մեկուկես տարով հետաձգել հունիսին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները։ Պատճառը Սիրիայում զինված հակամարտությունն է, ինչը սպառնում է նաև Լիբանանի անվտանգությանը։
-
01.06.2013|
00:08
ԱՄՆ-ն և Գերմանիան կոչով դիմել են Ռուսաստանի Դաշնությանը՝ Սիրիային զենք չմատակարարելու համար։ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով՝ զենքի մատակարարումը բացասական հետևանքներ կունենա հակամարտության կարգավորման խնդրում, ինչպես նաև կսպառնա Իսրայելի անվտանգությանը։
-
01.06.2013|
00:05
Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչել է նաև ԱՄՆ Լուիզիանա նահանգը: Սենատի անդամները միաձայն կողմ են քվեարկել բանաձևին: Նրանում ասվում է, թե Սենատը ճանաչել է ԼՂ անկախությունը, աջակցելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջանքերին` որպես ազատ և անկախ պետություն զարգանալու համար»: Լուիզիանայի Սենատի ընդունած բանաձևում նշվում է, որ ԼՂ-ն եղել է հայերով բնակեցված հնամենի հայկական տարածք, որը սովետական իշխանությունը 1921-ին ապօրինի բռնակցել է Ադրբեջանին, իսկ 1988-ին Ղարաբաղում սկսվել է ժողովրդական շարժում ԼՂ անկախության համար: Բանաձևում Սենատը կոչ է արել ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին աջակցելու ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքին: