ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նա, ով այսօր անուններ է ուզում, իբր այդ ամենը չի եղել, անհայրենիք, անազգ մանկուրտ է, ավելին չասեմ

Նա, ով այսօր անուններ է ուզում, իբր այդ ամենը չի եղել, անհայրենիք, անազգ մանկուրտ է, ավելին չասեմ
16.04.2024 | 14:48

Մեծ տատս ու մեծ պապս են՝ ցեղասպանության զոհեր: Հորական տատիս ծնողներն են: Աբրահամ Ճեպեճյանն ու Գայանե Կարմիրլյանը բախտ չունեցան գոնե սովալլուկ ու անջուր անցնելու գաղթի ճամփաներով. թուրքերը նրանց սպանեցին հայրենի Կեսարիայում ու տիրացան մեծահարուստ Ճեպեճիների ողջ ունեցվածքին:

Հինգ տարեկան տատս իր տատի ու մորաքրոջ հետ սովի և վտանգների ճամփաներով հասավ Հունաստան, որտեղ տարիներ անց նրան ամուսնացրին պապիս՝ Մարտիրոս Խաչատրյանի հետ: Խաչատրյանների ընտանիքը ևս հայրենի Էրզրումում ու մազապուրծ փախուստի ճամփաներին կորուստներ էր տվել. պապս հասել էր Ֆրանսիա, հետո՝ Հունաստան:

Նրա ծնողները փախեփախի ժամանակ իրար կորցրել էին, հայրը՝ Հարություն Խաչատրյանը, վիրավոր վիճակում Թիֆլիս էր հասել, իրեն խնամած կնոջ հետ նոր ընտանիք կազմել, մայրը Գյումրիում էր ամուսնացել:

Տարիներ հետո, երբ տեղեկացել էին միմյանց ողջ լինելու մասին, չէին քանդել իրենց նոր ընտանիքները:

Տատս ու պապս իրենց նորակազմ ընտանիքով Հունաստանից Արևելյան Հայաստան եկան ու մնացին. պապս իր ծնողներին էր փնտրում:

Այս երկու գերդաստանների մեջ զոհերի բազմաթիվ անուններ էին պտտվում զարհուրելի օրերը հիշող մեր մեծերի զրույցներում: Սիլաչիում, Վարդաշենում, Սարի Թաղում հաստատված մեր բոլոր ազգականները հայրենիքում ու գաղթի ճամփաներին ցեղասպանված բազմաթիվ նվիրական անուններ ունեին: Եվ նա, ով այսօր անուններ է ուզում, իբր այդ ամենը չի եղել, անհայրենիք, անազգ մանկուրտ է, ավելին չասեմ:

Ռուզաննա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ