ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-2

Նիկոլն Ալիևի առերևույթ աջակից-հանցակից, կամ՝ ինչ են բացահայտում Հայաստանի քարտեզները-2
02.04.2024 | 15:09

Իրավապահ համակարգի քաղաքական պոռնիկներին՝ սա հաղորդում է հանցագործության մասին

(սկիզբը` այստեղ)

Ադրբեջանական APA լրատվական գործակալությունն օրերս հրապարակել է երկրի զինվորական դատախազության հայտարարությունը, ըստ որի, «Բաղանիս-Այրումում տեղի ունեցած ցեղասպանության դրվագով հետախուզման մեջ են հայտնվել 18 անձինք, ովքեր հանցանք են գործել խաղաղության և մարդկության դեմ»:

«18 հայի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նրանց հետախուզումն ապահովելու համար փաստաթղթերն ուղարկվել են Ադրբեջանի Ինտերպոլի ազգային բյուրո և Ադրբեջանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչություն: Ներկա պահին Ադրբեջանի գլխավոր դատախազը շարունակում է օպերատիվ- հետախուզական համապարփակ միջոցառումները. խաղաղության և մարդկության դեմ հանցագործություններն անպայման կպատժվեն»,- նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանը մեղադրանք է ներկայացրել հայկական կողմին, որ 1990-ական թվականներին Բաղանիսում իբր 10 մարդ է առանձնակի դաժանությամբ սպանվել, նրանց թվում՝ երեխա և կանայք, գյուղից ավելի քան 400-ից բնակիչ է տեղահանվել, տուն է հրկիզվել:

Հասկանալի է, որ խոսքը 90-ական թթ. սկզբի մասին է, երբ Հայաստանում ապրող հազարավոր ադրբեջանցիներ Բաքվում, Սումգայիթում, Կիրովաբադում իրենց բարբարոս եղբայրների և քույրերի կողմից հայերի զանգվածային ցեղասպանությունից հետո հայկական բնակավայրերում ապրելն այլևս անվտանգ չհամարելով, Հայաստանից տեղափոխվեցին Ադրբեջան:

Եթե նույնիսկ համարենք, թե Ադրբեջանի զինվորական դատախազությունը չի կեղծում, 18 հայ իրոք կատարել են վերոնշյալ արարքները, բնականաբար հարց է առաջանում՝ Ադրբեջանի զինվորական դատախազությունն ինչու՞ ավելի քան 30 տարի հետո նոր հիշեց նրանց, խափանման միջոց ընտրվեց կալանքը և հետախուզում հայտարարվեց:

Ադրբեջանական կողմի վերոնշյալ գործողությունները սերտորեն կապված են հայկական 4 գյուղեր իրենց կենսական նշանակության հողատարածքներով Ադրբեջանին հանձնելու Ալիևի պահանջի, և Ոսկեպարի, Բաղանիսի, Տավուշի մարզի այլ գյուղերի և, ընդհանրապես, Հայաստանի բնակչության մեծ մասի կողմից Ալիև-Նիկոլ զույգի տվյալ պահանջը կտրականապես մերժելու հետ: Բայց ոչ միայն…

Կարծում ենք, թշնամին իր այս հայտարարությամբ նպատակ ունի հիմք նախապատրաստելու՝ հակաահաբեկչական գործողության անվան ներքո (հակաահաբեկչական, որպեսզի Հայաստանի նկատմամբ իր ագրեսիան փորձի գոնե փոքր- ինչ լեգիտիմության շղարշով պատել) Տավուշի մարզ ներխուժելու համար, այսինքն՝ դրսում չեն հայտնաբերվում, ուրեմն այդտեղ են, կմտնենք ինքներս կհայտնաբերենք, կձերբակալենք: Կամ էլ՝ Տավուշի մարզ ներխուժելուց, ավելին՝ Հայաստանի նկատմամբ պատերազմ սանձազերծելուց առաջ, նպատակ ունի համաշխարհային հանրության շրջանում զոհի կերպարի մեջ մտնելու, իսկ հայերիս այդ նույն հանրությանը ցեղասպան ներկայացնելու:

Ծանոթանում ես սոցիալական ցանցերում, ԶԼՄ- ներում լրահոսին, տասնյակ ու տասնյակ հրապարակումներ մոտալուտ պատերազմի մասին են գուժում: Նիկոլը և իր ոհմակը, անշուշտ, ծանոթ են այդ ամենին, նույնիսկ շատ ավելին գիտեն, քան այդ հրապարակումների հեղինակները, ավելին՝ Նիկոլը Ոսկեպարում մարտի 18- ին ինքն է հայտարարել մոտալուտ պատերազմի մասին:

Եվ, հետևաբար, առաջին հարցը, որն առաջանում է վերոնշյալ իրավիճակում, հետևյալն է՝ ի՞նչ են անում Նիկոլը և իր գլխավորած կառավարությունը, իր ՔՊ- ական մեծամասնությամբ «Ազգային ժողով» կոչվածը, Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնողը պատերազմը կանխելու, ինչպես նաև Հայաստանը և նրա բնակչությանը պատերազմին նախապատրաստելու համար: ՈՒղղակի՝ 0, ոչինչ, առավելագույնը՝ կապիկություններ… Իսկ գործնականում Նիկոլը և իր ոհամակը, շարունակելով պետական դավաճանությունը, ճիշտ հակառակ, այսինքն՝ պատերազմը ոչ թե կանխելու, այլ հնարավոր դարձնելու ուղղությամբ են գործում:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ