Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Արծվաշենը դատարկ է և պատրաստ է ընդունելության

Արծվաշենը դատարկ է և պատրաստ է ընդունելության
30.03.2024 | 09:50

32 տարվա ընթացքում այդպես էլ չձևավորվեց Արծվաշենը հետ վերադարձնելու համահայկական հանրային օրակարգ:

Ավելին, Հայաստանի ամենաբարձր իշխանությունն անամոթաբար հայտարարում էր Արծվաշենի «փոխանակման» մասին, իսկ արծվաշենցիներին լկտիաբար «չուզող, չուզող հարևան» էր անվանում:

Այնուամենայնիվ, ի հեճուկս «համահայկական հանրության» և ՀՀ իշխանությունների, անկախ վերջիններիս ցանկությունից, Արծվաշենի վերադարձի խնդիրն օրակարգում է: Մենք պետք է Արծվաշենն ընդունելու միայն ցանկություն և կամք ունենանք:

ՈՒնե՞նք:

Չգիտեմ:

Համենայն դեպս, Արծվաշենը դատարկ է և պատրաստ է ընդունելության:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ