ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ադրբեջանի պահանջները կատարողը միայն արագացնում է պատերազմը ՀՀ-ի դեմ

Ադրբեջանի պահանջները կատարողը միայն արագացնում է պատերազմը ՀՀ-ի դեմ
27.02.2024 | 07:35

Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում շարունակ ասում է, որ պատերազմի ռիսկը մեծ է։ Այս պնդումը բազմաթիվ հարցեր է առաջացնում հենց Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ։ Ժամանակին Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս, որ պատերազմը կանխեր ՀՀ-ի դեմ, չստացվեց. երբ Արցախում մեր հայրենակիցներին կոտորում էին, որոշեցին չմիջամտել ու Հայաստանը փրկել, չստացվեց. Հայաստանը Իրանին ու Վրաստանին կապող ուղիների ստրատեգիական հատվածները ճանաչեցին Ադրբեջանի մաս, որ իրենք էլ մեր տարածքային ամբողջականությունը ճանաչեն, չստացվեց: Փաստացի այդ «խաղաղության» օրակարգը, որի հիմքում ընկած է ագրեսիան արդարացնելու սկզբունքը, բերել մեր երկիրը հասցրել է նոր պատերազմի։ Տեսնես ինչի՞, ինչ ուզում են, հանձնում է, ինչ չեն ուզում, դա էլ է հանձնում, Ալիևի սրտի ուզածով գնում է, բա ինչի՞ էլի պատերազմի շեմին ենք, չլինի՞ մի բան այն չի անում:

Իսկ իրականում, տարրական տրամաբանությունը հուշում էր, որ ագրեսիան արդարացնողը, ռասիզմի հետ հաշտվողը, Ադրբեջանի պահանջները կատարողը միայն արագացնում է պատերազմը ՀՀ-ի դեմ։

Կա պատերազմը կանխելու ձև, ես դա հստակ տեսնում եմ, խոսել եմ բազմաթիվ գործընկերների հետ ու համոզվել, որ կա միջազգային գործընկերների հետ մեր շահերի շուրջ կոնսեսուսներ ստեղծելու շանս, դրա համար պետք է պայքարի ու դիմադրության ջիղ ցույց տալ, իսկ դրա փոխարեն ընտրվել է Ադրբեջանի պահանջների կատարման որոշումը, ինչն էլ մեր պետությունն ու մեր ապագան դրել է ականի վրա:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 1324

Մեկնաբանություններ