ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ընդդեմ ամանորյան մսխում-ճոխությունների

Ընդդեմ ամանորյան մսխում-ճոխությունների
30.11.2023 | 08:10

2020 թվականի պատերազմում մեր բանակը կորցրեց իր սպառազինության մեծ մասը, տարածքային կորուստների հետևանքով ունեցանք նոր սահմանագծեր, որոնք այժմ էլ՝ պատերազմի ավարտից 3 տարի անց, հավուր պատշաճի ամրացված, կահավորված չեն։ Հայ գերիներին Բաքվում դատում են որպես ահաբեկիչների, նրանց խոշտանգում են։ Այս պայմաններում 11,5 միլիարդ դոլար արտաքին պարտք ունեցող Հայաստանի պետական սուղ բյուջեից հսկայական գումարներ մսխել Երևանը Ամանորին տոնական ձևավորելու, լուսավորելու, Հանրապետության հրապարակի շենքերը մեծ գամերով բռնաբարելու համար, անթույլատրելի է։ Մեծ ծախսերն արվում են մեր երեխաներին ուրախացնելու, տուրիստներ Հայաստան բերելու նպատակով՝ պաշտոնյաների այս արդարացումները կեղծ ու հնարովի են, կարծում եմ՝ այդ մեծ ծախսերով պաշտոնյաները իրենց մտերիմների միջոցով «փող են սարքում»։ Հարկավոր է հասարակական-քաղաքական շարժում ստեղծել՝ ընդդեմ ամանորյան մսխում-ճոխությունների։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2225

Մեկնաբանություններ