ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Կորցնում ենք թանկ ու չվերականգնվող ժամանակ

Կորցնում ենք թանկ ու չվերականգնվող ժամանակ
23.11.2023 | 09:33

Ներկայացնում եմ հատված, թե ինչպես է Ալիևի հրահանգով ստեղծված «Արևմտյան Ադրբեջան» կոչվող կայքում գրվում մեր պետության մասին․

«Արևմտյան Ադրբեջանի տարածքն ամբողջ Ադրբեջանի ամենահին և հարուստ շրջաններից մեկն է։ Նախկինում այս հողը գտնվում էր Ադրբեջանի հյուսիսը և հարավը, ողջ Կովկասն ու Մերձավոր Արևելքը կապող կարևոր քարավանային ուղիների վրա։ Ներկայումս սահմանակից է Վրաստանին՝ հյուսիսում, Ադրբեջանի Հանրապետությանը՝ արևելքում և հարավ-արևելքում, Թուրքիային՝ արևմուտքում, իսկ հարավում՝ Իրանին, զբաղեցնելով 29,8 հազար կմ² տարածք։ Այժմ հայտնի է որպես Հայաստան՝ այս տարածաշրջանը հնագույն թյուրքա-օղուզական հայրենիքն է՝ Ադրբեջանի պատմական հողը»։

Սա Արցախը զիջելու, մեր պատմությունն ու արմատը մերժելու, մեր իրավունքներից հրաժարվելու պատասխանն է։ Սրանով Ադրբեջանը երկարաժամկետ առումով հիմք է նախապատրաստում հայոց պետականության վերացման համար։ Կամ հասկանում ենք այս ռիսկը ու գործում դրան համարժեք, կամ շարունակում հավատալ հեքիաթներին ու կեղծ իրականությանը՝ կորցնելով թանկ ու չվերականգնվող ժամանակ։

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ