Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Էրդողանյան պատվերի հոտ է գալիս

   Էրդողանյան պատվերի հոտ է գալիս
06.09.2023 | 21:01

Էս երկու-երեք օրվա իշխանական հակառուսականությունից հացահատիկի գործարքը ձախողած էրդողանյան պատվերի հոտ է գալիս:

Պարզ է, որ սրանք կատարյալ անադեկվատ ազատ անկման մեջ են, բայց, արդեն հակառուսական թունավոր թեզերի պատվեր վերցնելով, չեն էլ ընկալում ո՛չ պատվիրատուի պատվերի իրական խորությունը, ո՛չ էլ թունավոր թեզերի հակադարձման վտանգները երկրի համար, այն էլ՝ երկրի ողջ անվտանգային պարագծով մեկ աքցանի մեջ գտնվելու պայմաններում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1510

Մեկնաբանություններ