Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Վերջում հաստատման կներկայացվի մի անատամ որոշում-բանաձև

Վերջում հաստատման կներկայացվի մի անատամ որոշում-բանաձև
15.08.2023 | 13:41

ՄԱԿ -ի անվտանգության խորհրդում ՀՀ դիմումը կքննարկվի, և կարելի է արդեն կանխատեսել ընթացքը: Հայաստանի ներկայացուցիչը կներկայացնի իրավիճակը և հումանիտար աղետը: Ադրբեջանի ներկայացուցիչը կասի՝ կեղծ է, կապիկություն են անում, ուզում են օգնել, թող Աղդամով բեռները տանեն: Մյուսները կխոսեն պաթոսախառն և կոչեր կանեն: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՄԵծ Բրիտանիայի ներկայացուցիչները մեղքը կբարդեն ռուսների վրա և կբարձրաձայնեն նրանց հեռանալու անհրաժեշտության մասին: Մյուսների խոսքից բան չի հասկացվի՝ ինչ են առաջարկում: Ինչպես միշտ: Վերջում հաստատման կներկայացվի մի անատամ որոշում-բանաձև, որտեղ մի քանի տող հակառուսական ձևակերպում կլինի: Ի պատասխան՝ ՌԴ-ն վետո կդնի, և վերջ: Հայաստանում հեռուստաէկրաններին կհայտնվեն հայտնի «աստղերը», որոնք կբացատրեն հայ ժողովրդի դժբախտ ճակատագրի մեջ ռուսների մեղքը: Նրանք կշեշտեն սկանդինավյան երկրներից խաղաղապահներ բերելու անհրաժեշտությունը: Բաքվում կրկին հանգիստ շունչ կքաշեն և կսկսեն ռուսների հետ սիրախաղերը: Բլինքենը և նրա գործընկերները կհորդորեն Արցախին լեզու գտնել և ինտեգրվել: Մի հայտնի իրավաբան նորից եզրակացություն կտա ցեղասպանությսն հատկանիշներով և Բաքվի գործունեության գնահատականներով: Ռուսաստանի լոյալ կողմնակիցներին կասեն «ռսի սապոգ լիզող»: Մթերքը կսկսի Կոռնիձորի մոտ փչանալ, իսկ Ստեփանակերտում ուշագնացությունները կավելանան: Բայց հայտնի համերգի շուրջ դիսկուրսը և ռոքի սիրահարների հարայ-հրոցները կհարթեն ամեն ինչ: Աստված տա՝ իմ բոլոր կանխատեսումները չիրականան:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 3769

Մեկնաբանություններ