Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Նիգերի պաշտոնանկ արված նախագահն արևմտամետ էր

Նիգերի պաշտոնանկ արված նախագահն արևմտամետ էր
10.08.2023 | 16:05

Արևմտյան երկրները մտահոգված են աֆրիկյան Նիգեր երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման հանգամանքով: Ցանկանում են իշխանությունը վերադարձնել ընտրված նախագահին:

Հետաքրքիր է՝ իսկ ինչո՞ւ նույն մտահոգությունն առկա չէր 2014-ին Ուկրաինայում և 2018-ին Հայաստանում: Թե՞ պատճառն այն է, որ Նիգերի պաշտոնանկ արված նախագահն արևմտամետ էր, իսկ նոր իշխանությունը ներկայացավ որպես ռուսամետ:

Ուկրաինայում և Հայաստանում առկա էր հակառակ երևույթը, ինչի դեպքում ընտրված լինելն արդեն էական չէր:

Վախթանգ Սիրադեղյան

Դիտվել է՝ 2211

Մեկնաբանություններ