Բելառուսի պաշտպանության նախարարությունը սկսել է տանկերի տեղափոխումը Ուկրաինայի հետ սահման. նշված տարածքներ են ուղարկվել հատուկ գործողությունների ստորաբաժանումներ, «Պոլոնեզ» հրթիռային համակարգեր և «Իսկանդեր» համալիրներ։ Նախօրեին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, թե ուկրաինական հարվածային անօդաչուները խախտել են Բելառուսի օդային տարածքը։ «Ոչ մի սադրանք անպատասխան չի մնա»,- սպառնացել է պետության ղեկավարը։               
 

«Ժողովրդավարության բաստիո՞ն», թե՞ բաստարդ

«Ժողովրդավարության բաստիո՞ն», թե՞ բաստարդ
03.08.2023 | 09:35

Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել նախագիծ, որի համաձայն, ձեզ կարող են փողոցում ծեծել, թալանել, բռնաբարել, սպանել կամ՝ բոլորը միասին և «գործուն զջալու» շնորհիվ ազատվել պատասխանատվությունից ու պատժից:

Ավելին, նախագծի ընդունման դեպքում, թուրքերը կարող են գալ ու, ասենք, Եռաբլուրը կամ Ծիծեռնակաբերդը ոչնչացնել ու պատասխանատվությունից ազատվել «գործուն զղջալու» հիմքով:

Ա՜յ քեզ «ժողովրդավարության բաստիոն», կներեք, բաստարդ:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 1388

Մեկնաբանություններ