Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Գնա՛, էլի, գնա՛

Գնա՛, էլի, գնա՛
26.07.2023 | 09:33

Հայոց պետականությունը դեռ էն գլխից անցել է հրի և սրի միջով և որքան դժնի են եղել օրերը, այնքան արագ են փոխվել իշխանությունները:

Սկզբունքը մեկն է եղել, եթե առկա կառավարությանը չի հաջողել, միգուցե հաջողի մյուսին։

Այդպես Հովհաննես Քաջազնունուն փոխարինել է Ալեքսանդր Խատիսյանը, Խատիսյանին` Համո Օհանջանյանը, Օհանջանյանին` Սիմոն Վրացյանը։ Երկու տարում չորս վարչապետ է փոխվել, չո'րս:

Եվ նրանցից ոչ մեկի համար էականը բարձր պաշտոնը չի եղել, այլ Հայրենիքը, Հայոց շահը:

Իսկ էս մեկը, էս մի հոգավորը, էս նստուկը նստել ու լռվել է աթոռին, քանզի նա հայրենիք չունի, նրա հայրենիքն ընդամենն իր աթոռն է, իր միակ պատվարը, իր բաղձանքը, իր երազի կիզակետը։

Աթոռից զատ նա ուրիշ սրբություն չունի։ Այս էլ քանի տարի է գիշանգղի պես ծվարել է երազանքի թառին։ Հայոց երկրում ո՛չ մի հարց չի լուծվում։

Արցախը սովամահ է լինում, երկիրը կանգնած է անդունդի եզրին։ Ինքը կարծես թե գտել է լուծման ճանապարհը:

Այն է` Արցախի հանձնումը թշնամուն։

Սակայն պարզում է դա էլ հեշտ չէ, քանզի ուզում է տալ, բայց չի կարողանում:

Արցախցին անկոտրում է։

Հարցի լուծման միակ ճանապարհը, թերևս, իշխանափոխությունն է, բայց ինքն ամենևին էլ ի վիճակի չէ նման զոհողության, քանզի աթոռն իր համար ամեն ինչ է, Հայրենիքը` ոչինչ:

Գնա՛, էլի, գնա՛, ա'յ, պադոշ:

Դու չես կարողանում, բայց կարող է, չէ՞, մեկ ուրիշը կարողանա:

Լևոն ՋԱՎԱԽՅԱՆ

Դիտվել է՝ 1680

Մեկնաբանություններ