ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

«Շնորհակալ եմ աշխարհից, քանի որ կաս աշխարհում»

«Շնորհակալ եմ աշխարհից, քանի որ կաս աշխարհում»
19.07.2023 | 08:20

․․․ Ես սիրում եմ Պերճին, որովհետև նա իսկապես տաղանդավոր գրող է, այդ բնորոշման չարժեզրկված իմաստով։ Նրա «Արշակ Երկրորդ», ինչպես նաև նորահայտ «Ծնվել է ու մահացել» պատմավեպերը, «Կլոդ Իգերլի» ստեղծագործությունը, «Կատակերգություն առանց մասնակիցների» վիպակների ժողովածուն, «Մեծ լռություն» պիեսների, «Վերջին արևագալը» վավերագրական վեպի էջերը ընթերցելիս ապրել եմ ոչ միայն հիացմունքի պահեր, այլև տողերի տակ տեսել հայրենասերի, հայրենի մեծ ու ծանր հոգսերի և նրա բեկված ճակատագրի ծանրության տակ, ասես, ճկվող, բայց հարատևմանը հավատացող, անպարտ գրողին։

Բավական լայն է Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության թեմատիկ աշխարհագրությունը, հին դարերից մինչև մեր օրերը, ազգայինից համամարդկայինը, Եղեռնի զոհը դարձած Գրիգոր Զոհրապից մինչև վրիժառու Սողոմոն Թեհլիրյան։

Թեմաների առատությունը ցույց է տալիս հեղինակի նախասիրությունների լայն շրջանակը։

Նա չի սիրում նվագել ո՛չ մեկ լարի վրա, ո՛չ նույնիսկ մեկ գործիքով՝ գրել է պատմվածք ու վիպակ, վեպ ու պիես և այլն։

Եվ միանգամայն հասկանալի է արտասահմանի հետաքրքրությունը նրա ստեղծագործության նկատմամբ։ Զեյթունցյանը թարգմանվել է տասից ավելի լեզուներով, և շարունակվում է նրա հաղթական մուտքը օտար երկրներ՝ օտար լեզուներով։

Նա իմ ընկերն է ու բարեկամը, հետևաբար ես պարտավոր եմ խոսել Մարդ Զեյթունցյանի մասին, որ լրացնում ու ամբողջական է դարձնում արվեստագետի կերպարը։ Նուրբ ու զգայուն սրտի տեր է նա, նվիրյալը իր ընտանիքի, իր ընկերների, վայելում է շրջապատի սերն ու ջերմությունը։ Երկար տարիներ միասին պաշտոնավարելով գրողների միությունում, վայելել եմ նրա համակրանքը, մտերմիկ և մագնիսական ուժ ունեցող սրտակցությունը, որի շուրջ ստեղծված մթնոլորտը իրեն էր ձգում գրողներին ու արվեստի գործիչներին։

Եվ իմ խոսքը ընկերոջս մասին ուզում եմ ավարտել Նաիրի Զարյանի տողով․ «Շնորհակալ եմ աշխարհից, քանի որ կաս աշխարհում»։

Մկրտիչ ՍԱՐԳՍՅԱՆ

16․07․1998 թ․

Լուսանկարում՝ Մկրտիչ Սարգսյան, Նորայր Ադալյան, Պերճ Զեյթունցյան։

Դիտվել է՝ 1754

Մեկնաբանություններ