ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմի կողմից նախկին նախագահ Դոնալդ Թրամփի շուրջ ստեղծված մթնոլորտն է հրահրել նրա դեմ մահափորձը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Ռուսաստանի Դաշնությունը չի կարծում, որ մահափորձը կազմակերպվել է ԱՄՆ-ի գործող իշխանության կողմից, սակայն թեկնածու Թրամփի շուրջ մթնոլորտը դրդել է նրան, ինչին այսօր բախվել է Ամերիկան»,- շեշտել է նա:               
 

Այդպես էլ ապրեց իր ստեղծագործական ամբողջ կյանքը՝ հրաշալի օրինակ ծառայելով իր գործընկերներին և ուսանողներին

Այդպես էլ ապրեց իր ստեղծագործական ամբողջ կյանքը՝ հրաշալի օրինակ ծառայելով իր գործընկերներին և ուսանողներին
17.07.2023 | 08:16

Սերգոյի ու Այդինի հետ մեր ուսանողական կյանքի մոսկովյան հատվածը (երեք տարի ԵՊՀ-ում, երեք տարի ՄՊՀ-ում) լի է եղել հույզեր առաջացնող դիպվածներով. նոր միջավայր էր, նոր ընկերներ: Փոքրիկ առիթն էլ վերածում էինք բարձր տրամադրություն առաջացնող միջոցառման: Հատկապես անմոռանալի են Սերգոյի նախաձեռնությամբ հանդիպումները մոսկվաբնակ հայ անվանի արվեստագետների, մշակույթի գործիչների, գիտնականների, կինոարտադրողների և դերասանների հետ: Նախանձելի նախաձեռնողականությամբ էր օժտված. ինքն էր ծրագրում հանդիպումը, ինքն էլ կազմակերպում էր այն՝ հաճախ առաջացնելով մեր զարմանքն ու հիացմունքը: Իսկական լրագրողի ջիղ ուներ: Մեր հանդիպումների մասին հրապարակումները լույս էին տեսնում Հայաստանի հանրապետական մամուլում: Մենք գրեթե մեկ տարի լուսաբանեցինք 1980 թվականի ամառային օլիմպիական խաղերի նախապատրաստական շինարարական աշխատանքների ընթացքը Մոսկվայում: Յուրաքանչյուր շինհրապարակ թափանցելն ավելի դժվար գործ էր, քան հանրահայտ մի գործչի հետ հանդիպումը համաձայնեցնելը: Շինարարները մեզ այնքան էլ բարյացակամորեն չէին ընդունում, քանի որ մենք կարող էինք նկատել իրենց այս կամ այն բացթողումը և անզգուշաբար ներկայացնել մամուլում, իսկ համաշխարհային նշանակության այդ միջոցառման տանտերերի համար դա խիստ անցանկալի էր: Չմոռանանք՝ ԽՍՀՄ-ի միջազգային հեղինակության մասին էր խոսքը: Բայց Սերգոն հեշտ կոտրվողներից չէր. կգտներ շինհրապարակ մտնելու միջոցը, և, վերջապես, գործը գլուխ կգար: Այդպես էլ ապրեց իր ստեղծագործական ամբողջ կյանքը՝ հրաշալի օրինակ ծառայելով իր գործընկերներին և ուսանողներին: Քեզ ճանաչողները այդպիսին են հիշելու քեզ, իմ լավ ընկեր, իմ լավ բարեկամ:

Պետրոս ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ

Լուսանկարում՝ Սերգո Երիցյան, Այդին Մորիկյան, Պետրոս Սարուխանյան,

Մոսկվա, 1979 թ.:

Դիտվել է՝ 3271

Մեկնաբանություններ