Հունասատանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ տեղի չեն ունենալու։ Կառավարությունը շարունակելու է իրականացնել իր բարեփոխումները։ Այդ մասին հայտարարել է «Նոր ժողովրդավարություն» կուսակցության ղեկավար, վարչապետ Անտոնիս Սամարասը՝ երեք կուսակցությունների հետ բանակցությունների տապալումից հետո դիմելով ժողովրդին։ Բանակցությունները նվիրված էին Հունաստանի հանրային հեռուստառադիոընկերության աշխատանքների վերականգնման հարցին։ Սամարասը նշել է, որ իր գերնպատակը Հունաստանը եվրագոտում պահելն է, ինչպես նաև երկրի հեղինակության վերականգնումն ու կայունության ապահովումը։ Եվ այդ նպատակներին են ծառայում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումները։