Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Ի՞նչ կփոխվի Իրանում

Ի՞նչ կփոխվի Իրանում
16.06.2013 | 00:32

Իրանի նախագահական ընտրություններում, հակառակ իրանցի փորձագետների երկրորդ փուլի կանխատեսման, առաջին փուլում հաղթել է Հասան Ռուհանին: Հիմա էլ ամերիկացի փորձագետներն են կանխատեսում, որ նրա հաղթանակը կարող է ամրապնդել Թեհրանի դերը աշխարհում` մինչև իսկ փոխել Իրան-ԱՄՆ հարաբերությունները և հասնել պատժամիջոցների դադարեցման: Հասան Ռուհանին համարվում է բարենորոգումների կողմնակից, նախընտրական արշավի ընթացքում նա քննադատում էր գործող նախագահին և խոստանում, որ հաղթանակի դեպքում ինքը կվարի ոչ ծայրահեղական քաղաքականություն: Գործող Սահմանադրությամբ Իրանում գերագույն իշխանությունը հոգևոր առաջնորդ Ալի Համենեիինն է, այդ թվում միջուկային ծրագրի ճակատագիրը, այնուամենայնիվ Հարավային Ֆլորիդայի համալսարանի Իրանի հարցերով փորձագետ Մոհսեն Միլանին գտնում է, որ նոր նախագահը կարող է մեծ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության փոփոխության վրա: Իսկ Տրիտա Պարսին կարծում է, որ Իրանի դիրքի փոփոխությունը կախված կլինի ԱՄՆ քաղաքականության փոփոխությունից:

Նախագահական ընտրություններին Իրանում 50 միլիոն ընտրողներից մասնակցել են 37 միլիոնը` 72,7 տոկոսը: Վեց թեկնածուներից հիսուն տոկոսից ավելի ձայներ հավաքել է Հասան Ռուհանին, երկրորդը Թեհրանի քաղաքապետ Մոհամեդ Բաղեր Գալիբաֆն է:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ