ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Մի Կաբաևան ի՞նչ է, ափսոսել են պահել

Մի Կաբաևան ի՞նչ է, ափսոսել են պահել
08.06.2013 | 15:25

Երկու լավ լուր` «ուիքենդին» զուգահեռ:
Հենց նոր կարդացի, որ ամուսնալուծությունների ու սկանդալների պատճառը հենց ՖԲ-ն է:
Եվ ուրեմն`լավ լուր առաջին:
ա. Ադրբեջանը պատրաստ է Հայաստանին գազ տալ: էժան:
Ի՞նչ է սա, ադրբեջանական կուտ` ռուսական սեղանի՞ն:
Հանա՞ք` թրքաբարո (ազգանայական լեզվով ասած, է՚լի),
թե՞...
Մյուս կոմից էլ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մորնինգսթարն ասել է, որ Քերին շատ է ուզում Ղարաբաղյան հարցում եզրեր, լուծումներ գտնել:
Ընդ որում, չմոռանանք, որ նույն Մորինինգսթարը, մինչև Ադրբեջանում դեսպան լինելը, զբաղվում էր էներգետիկ հարցերի կուրացիայով և «ահագին տղա» էր:
Մեթը` Բրայզան, իր հերթին ԵԱՀԿ ՄԽ համանախագահ լինելու ողջ ընթացքում էլ ասում էր` պետք է ամեն ինչ անել դիվերսիֆիկացնելու հայակական էներգետիկ դաշտը, գտնել ալտերնատիվ ռեսուրսներ:
Համենայնդեպս, շատ հետաքրքիր առաջարկ է մեզ արվել Ադրբեջանից:
Հենց միայն՝ Ռուսաստանի «մայրիկը լացացնելու» առումով` Ամերիկայից:
Զի, աչքիս, Ռուսաստանը չթողեց, որ Ալիև-Սարգսյան հանդիպում լինի, Քերին Ղարաբաղի հարցը «լուծի»...
Իսկ եթե էս ադրբեջանցիք հանաքչի մեռնում են ու որ գազ տան մեզ, ապա հաջորդ օրն էլ կպայթեցենեն իրենց տված գազատարը, մենք էլ իրենց Բաքու-Ջեյհանը կպայթեցնենք. ընկեր Վահանը միշտ պատրաստ է դրան:
բ. Էս մի հարցում մենք, փաստորեն, «ծալած» ունենք էդ Ռուսաստանին. մեր ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ, ո՛չ երրորդ նախագահները ոչ միայն չեն ամուսնալուծվել երբևէ (թու-թու-թու), նույնիսկ նրանց Կաբաևաների մասին խոսք չի գնացել (որևէ մեկդ տեղյա՞կ է, գրեք` իմանանք):
Փաստորեն, էդ հարցում էլ բանի պետք չեն. մի Կաբաևան ի՞նչ է, ափսոսել են պահել:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2903

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ