ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

Վրաստանում այսօր սգո օր է

Վրաստանում այսօր սգո օր է
07.06.2013 | 23:14

Ահաբեկիչների հարձակման հետևանքով Աֆղանստանում վրացի յոթ զինծառայող է զոհվել։ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրականացրել վրացական ռազմակայանում, ինչի հետևանքով 7 զինծառայող է զոհվել: Ինը մարդ վիրավոր է:
Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի որոշմամբ հայտարարվել է սգո օր։ Երկրի ամբողջ տարածքում խոնարհվել են պետական դրոշները:
Նշենք, որ վրացի խաղաղապահներն Աֆղանստանում առաքելություն են իրականացնում 2009թ. օգոստոսից: Աֆղանստանում ծառայում է շուրջ 1550 վրացի զինծառայող: Ծառայության սկզբից ի վեր մահացել է վրացի 29 զինվորական:
Դեպքի հետ կապված Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան ընդհատել է իր այցը Բրյուսել և շտապ մեկնել Աֆղանստան: Այստեղ նա հանդիպել է Աֆղանստանի պաշտպանության նախարարի հետ:

Դիտվել է՝ 865

Մեկնաբանություններ