ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում հաստատել է Ռուսաստանի աջակցությունը Ադրբեջանի հետ միջանցքների և հաղորդակցության ուղիների հարցում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությանը՝ գրում է իրանական Mehr գործակալությունը։               
 

ԱՄՆ-ն պահանջում է «Հզբոլահին» և Իրանին լքել Սիրիան

ԱՄՆ-ն պահանջում է «Հզբոլահին» և Իրանին լքել Սիրիան
07.06.2013 | 12:28

Սպիտակ տունը դատապարտել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից ռազմավարական նշանակություն ունեցող Քուսեյր քաղաքի գրավման գործողությունը։ Սպիտակ տունը նշում է, որ Ասադի հաջողություններն անհնար են առանց Իրանի և լիբանանյան «Հզբոլահ» շարժման աջակցության։
Չորեքշաբթի առավոտյան Սիրիայի պետական հեռուստաընկերությունը հայտարարել է, որ կառավարական զորքերն ամբողջությամբ գրավել են Քուսեյր քաղաքը, որը գտնվում է Լիբանանի սահմանի մոտ։ Գրեթե ամբողջությամբ ավերված քաղաքը լի է սիրիացի զինվորներով և «Հզբոլահի» մարտիկներով, ովքեր տոնում են իրենց հաղթանակը։
«ԱՄՆ-ն դատապարտում է Ասադի ռեժիմի կողմից Քուսեյրի գրավումը։ Այդ գործողությունը մեծ թվով մարդկանց կյանք է խլել և քաղաքի բնակչությանը պատճառել մեծ տառապանքներ»,- ասված է ամերիկյան վարչակազմի հայտարարության մեջ։

Դիտվել է՝ 927

Մեկնաբանություններ