Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Բարի երթ

Արտակ ՃԱՂԱՐՅԱՆ. Բարի երթ
24.05.2013 | 11:57

Քիչ է լինում, երբ նույն պահին և ուրախ ենք, և տխուր ենք:

Հենց այդպիսի վայրկյան է մի դպրոցական վերջին զանգը:
Ուրախ ենք, որ ավարտում ենք: Տխուր ենք, որ ավարտում ենք:
Ասես լաց ու ծիծաղ լինի դպրոցական վերջին զանգը:

Արամայիս Սահակյանի այս քառատողով եմ ուզում շնորհավորել այսօրվա տոնը: Տոն, որն իսկապես բացառիկ է իր տարաբևեռ զգացումներով: Տոն, երբ խինդ ու ծիծաղի հետ նաև խորը թախիծ ունի, նաև անհուն կարոտ ոչ միայն անցած տարիների, այլև արդեն իսկ հենց այսօրվա հանդեպ: ՈՒ ոչ միայն շրջանավարտների, այլև նրանց ծնողների ու մանկավարժների համար, նաև` բոլորիս համար: Օր, որը երեկն ու վաղը բաժանում է ոչ միայն առօրեական իմաստով, այլև կյանքի մի փուլից մյուսին անցման: Վստահաբար` բոլորիս ցանկությունն է, որ մեր բոլոր շրջանավարտները բարձրակարգ կրթություն ստանան, բարձրակարգ մասնագետներ, վարպետներ դառնան, նվիրյալ ու կորովի զինվոր կամ ոսկեձեռն արարող դառնան: Սակայն մեզ համար այդ ամենից ոչ պակաս կարևոր է մարդկային առաքինի կերպարի պահպանումը, բոլոր հարցերում պատասխանատվության բացարձակ զգացումը, քաղաքացիական հասարակության լիարժեք կերտումն ու այդ հասարակությանն անդավաճան ինտեգրումը: Մաղթում եմ, որ մեր երիտասարդների երազանքների ու նպատակների ճանապարհը ոչ միայն սահուն, այլև ազնիվ լինի: Որ ամբողջ կյանքի ընթացքում նրանց համար խորթ լինեն ստորաքարշությունն ու ստրկամտությունը, կեղծիքն ու անազնվությունը: Մի խոսքով` մաղթում եմ ԲԱՐԻ ԵՐԹ: Մաղթում եմ ոչ միայն իմ, այլև «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, Կարապետյանների ընտանիքի անունից: Մաղթում եմ, որ երբեք, կյանքի որևէ փուլում չկորցնեք ու չմոռանաք ձեր այսօրվա ընկերներին, որքան էլ նոր ընկերներ ձեռք բերեք, ձեր ուսուցիչներին, որքան էլ նորանոր ծանոթություններ կունենաք, կրթության այն տաճարը, ուր տարիներ եք անցկացրել… Մի խոսքով` ձեր իսկ երեկն ու այսօրը:
Մաղթում եմ… իմ Վերջին զանգից ուղիղ 25 տարի անց

Դիտվել է՝ 5657

Մեկնաբանություններ