ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վերջինս փորձել է հավաստիացնել, որ Ադրբեջանի ջանքերի շնորհիվ տարածաշրջանում նոր իրողություններ են ի հայտ եկել, և որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախաձեռնողը հենց Բաքուն է: Ալիևը դարձյալ պնդել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը դադարեցնելու մասին իր պահանջները։               
 

Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ

Թամերլանի մասին ԱՄՆ-ում իմացել են 1 տարի առաջ
25.04.2013 | 12:04

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունները գրեթե մեկ տարի առաջ տեղյակ են եղել Բոստոնում պայթյուն իրականացրած Թամերլան Ցարնաևի մասին։ Վերջիններս, սակայն, ոչինչ չեն ձեռնարկել, նախնական հարցաքննությունից հետո։ Ավելի վաղ Ռուսաստանը կապվել է ԱՄՆ հատուկ ծառայությունների հետ և հայտնել, որ Ցարնաևը դիտարկվում է որպես խիստ ծայրահեղական իսլամիստ, ով հավանաբար ծրագրում է հարձակում իրականացնել ռուսական տարածքում։ Սակայն գործը փակվել է, քանի որ ապացույցներ չեն հայտնաբերվել։
Հիշեցնենք, որ Թամերլանը սպանվել է ոստիկանության հետ փոխհրաձգության հետևանքով։ Նրա կրտսեր եղբայրը՝ Ջոհարը, մի քանի վնասվածքներով այժմ հիվանդանոցում է։ Նրան առաջադրվել է մեղադրանք Բոստոնում իրականացված հարձակման համար։

Դիտվել է՝ 1174

Մեկնաբանություններ