Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Վենեսուելայում ձերբակալվել են զինված կոլումբիացիներ

Վենեսուելայում ձերբակալվել են զինված կոլումբիացիներ
12.04.2013 | 11:48

Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար և նախագահի թեկնածու Նիկոլաս Մադուրոն հայտարարել է կոլումբիական գրոհայինների խմբի ձերբակալության մասին։ Վերջիններիս մոտ հայտնաբերվել է զենք և պայթուցիկ։ Մադուրոն այդ մասին տեղեկացրել է բազմահազարանոց հանրահավաքի ընթացքում։ Նրա խոսքով՝ ձերբակալված կոլումբացիները զինված խմբավորման ներկայացուցիչներ են։ «Նրանք վենեսուելացի զինվորականների համազգեստով էին և եկել էին այստեղ՝ մարդկանց սպանելու համար»,- ասել է նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։ Ըստ նրա՝ այդ մարդիկ կապեր են ունեցել երկրի ընդդիմադիրների հետ, և նրանց նպատակն էր ապակայունացնել Վենեսուելայում տիրող իրավիճակը։
Այսօր Վենեսուելայում ավարտվել է անխընտրական արշավը։ Ապրիլի 14-ին այստեղ կանցկացվեն նախագահական ընտրություններ։

Դիտվել է՝ 1163

Մեկնաբանություններ