«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Տնտեսական քննարկում չեմ նկատել»

«Տնտեսական քննարկում չեմ նկատել»
28.03.2013 | 00:08

Ինչպե՞ս պետք է վարվեն Հայաստանի իշխանություններն այն դեպքում, երբ ծագի Ռուսաստանի Դաշնության առաջարկած Մաքսային միության և Եվրամիության առաջարկած ազատ առևտրի գոտու միջև ընտրություն կատարելու խնդիր: Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էլմար Բրոկը նշել է, որ, ինչպես Հայաստանը, այնպես էլ Արևելյան գործընկերության անդամ մյուս պետությունները պետք է ընտրություն կատարեն այս երկուսի միջև, քանի որ դրանք հակասում են միմյանց իրավաբանորեն:
ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, ՀՀՇ նախկին անդամ Հովհաննես Իգիթյանը irates.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ Հայաստանի իշխանությունները ՌԴ առաջարկած Մաքսային միությանն անդամակցելը դիտարկում են որպես քաղաքական խնդիր, և այդ ամենը ներկայացվում է շատ պարզունակ կերպով` կամ պրոռուսական դիրքերից, կամ հակառուսական:
«Ընդհանրապես ես մինչ օրս չեմ նկատել, որ Հայաստանում տեղի ունենա քննարկում տնտեսական թեմայով, թե, օրինակ, Մաքսային միությանն անդամակցելը տնտեսական առումով ինչ կտա Հայաստանին: Հայաստանը պետք է նայի, թե տնտեսական գոտիները ինչ չափանիշների են համապատասխանում` ՌԴ-ի առաջարկած Մաքսային միությա՞ն, թե՞ Եվրամիության: Հայաստանի ապագան այն մոդելն է, որն առաջարկում է Եվրամիությունը, այսինքն` շուկայական ազատ հարաբերություններ, օրենսդրության բարեփոխումներ և այլն»,- իր նկատառումները ներկայացրեց Հովհաննես Իգիթյանը, շեշտելով, որ ցանկացած տնտեսական մոդելի մեջ էլ կա քաղաքական բաղադրիչ, և այն չպետք է անտեսել:
«Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում` կապված իշխանության ձևավորման, իշխանության թևերի տարանջատման, փոխհարաբերությունների հետ, թույլ չի տալիս Հայաստանում ստեղծել նորմալ տնտեսական հարաբերություններ»,- կարծում է Հովհաննես Իգիթյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1199

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ