«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

ԱՄՆ գաղտնի ծառայությունը կղեկավարի կին

ԱՄՆ գաղտնի ծառայությունը կղեկավարի կին
27.03.2013 | 12:12

Առաջին անգամ ԱՄՆ գաղտնի ծառայության ղեկավար կդառնա կին։ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այդ պաշտոնում նշանակել է Ջուլյա Փիրսոնին։
Նրա նախորդը՝ Մարկ Սալիվանը, հրաժարական էր տվել փետրվարին։ Վերջինիս հրաժարականը կապված էր հայտնի սկանդալի հետ, որը ծագել էր մեկ տարի առաջ Օբամայի Կոլումբիա կատարած այցի ընթացքում։ Այդ այցելության ընթացքում ԱՄՆ դաշնային գործակալության ներկայացուցիչները մեղադրվում են մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար։
«Ջուլյա Փիրսոնը գործակալությունում աշխատում է ավելի քան 30 տարի, և գործունեության ամբողջ ընթացքում նա ցուցաբերել է նվիրվածություն։ Ես վստահ եմ, որ նրա փորձը կօգնի լուծել գործակալության առջև դրված նոր խնդիրները»,- ասված է Օբամայի հայտարարության մեջ։
Ֆլորիդայում ծնված Փիրսոնը գաղտնի ծառայությանում սկսել է աշխատել 1983-ից։ 1980-ականների վերջին 4 տարի աշխատել է ԱՄՆ նախագահի պահպանության ծառայությունում։
Փիրսոնի նշանակումը չի պահանջում Կոնգրեսի հաստատումը։

Դիտվել է՝ 1048

Մեկնաբանություններ