«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում
20.03.2013 | 12:00

Այսօր նախատեսված է Կիպրոսի ֆինանսական ապագայի մասին բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունները բավականին բարդ են լինելու, քանի որ Կիպրոսի խորհրդարանը վճռականորեն մերժեց բանկային դեպոզիտների հարկման մասին օրինագիծը։ Այս հարկի սահմանումը Եվրամիությունից և Միջազգային արժութային հիմնադրամից 10 միլիարդ եվրո վարկ ստանալու նախապայմաններից է։ Օրինագծին կողմ չի արտահայտվել և ոչ մի պատգամավոր։ Դեմ են քվեարկել 36-ը, ձեռնպահ՝ 19-ը։
Նշված խնդրի շուրջ Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը հրավիրել է կուսակցությունների առաջնորդների հրատապ խորհրդակցություն։ Սպասվում են նաև նոր բանակցություններ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Այս պահին Մոսկվայում է գտնվում Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։
Շատ պատգամավորներ բանկային ներդրումների վրա հարկի սահմանումն անվանել են սադրանք։ Խորհրդարանի կողմից նշված օրինագծի մերժումը կասկածի տակ է դնում ֆինանսական օգնության ամբողջ փաթեթը, այն նաև հասկացնել է տալիս Բրյուսելին, որ ճգնաժամից դուրս գալու ռազմավարությունը պետք է վերանայվի։
Օրինագիծը տարակուսանք է առաջացրել Ռուսաստանի մոտ, քանի որ կիպրական բանկերում խոշոր շատ հաշիվներ պատկանում են ՌԴ քաղաքացիներին։

Դիտվել է՝ 1118

Մեկնաբանություններ