«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

«Ես էլ վատ «պարտնյոր» չեմ»

«Ես էլ վատ «պարտնյոր» չեմ»
12.03.2013 | 01:17

Մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը Մոսկվա: Կարծիքները կիսվում են: ՀՀԿ-ական լավատեղյակները սողոմոնյան իմաստությամբ պնդում են` դարակազմիկ չի լինի այցը, ինչ պիտի լիներ, արդեն եղել է, ամեն ինչ կարվի առանց «շուխուրի», թող ընդդիմադիրներն ու հացադուլավորները հույսեր չփայփայեն, թե իրավիճակ է փոխվելու:
«Կոնկուրենտ ֆիրման» պնդում է` դատելով հայաստանյան ներքաղաքական գեներացիայից, մարզերում «թափառական աշուղ» դարձած Րաֆֆու դեպ Երևան-տունբերումից, վերջին շրջանում նրա փոխված ռիտորիկայից, ռուսական դաշտ մտնելու սրընթաց պասաժներից, Վլադիմիրովիչի հետ ամեն միտինգին ու մարզային հանդիպմանը հեռակա «խոսք ու զրիցից» պետք է հասկանալ` վիճակն իսկապես բարդ է:
Իսկ մեր կարծիքով` ճշմարտությունը գտնվում է այս երկուսի մեջտեղում: Լավատես լինելու հույսը քիչ է այն առումով, որ նախ` գործ ունենք այնպիսի «սապոգի» հետ, որը կրում է Ռուսաստանը, չնայած վերջին շրջանում այդ «սապոգի» մեխերի վրա նա «քեչա» է կարծես հագցրել:
Այնուհանդերձ, ելնելով Մոլդովայում, ՈՒկրաինայում տեղի ունեցող զարգացումներում ռուսական պահվածքից, լավատեսության փոքրիկ դոզան իսկ ոչ ևս է լինում:
Մոլդովայում «մայր» Ռուսիան հասավ վարչապետ Ֆիլատի հրաժարականին, որպես եվրաինտեգրման ջատագովի: Իսկ ՈՒկրաինայի Ռադայում «շտուրմի» է տարել ընդդիմադիր պատգամավորներին, ու թե մեկ ամիս այդպես շարունակվի, ապա Ռադան կցրվի. Ռադայում Յանուկովիչը, ով չի ասում Պուտինին` հա՜, տար ինձ, զմռսիր քո Մաքսային միությունում, այլ հետ ու առաջ է անում, զգուշացվում է վերջին անգամ, այլապես Ռուսիան ամեն ինչ կանի, որ ՈՒկրաինայում նոր պառլամենտ, նոր մեծամասնություն ձևավորվի:
Ասացինք, որ մեզ մոտ վիճակը նույնպես հեշտերից չէ. կրկին խաղի մեջ է մտնում «ինքնամոռացված» ԲՀԿ-ն, Րաֆֆին ռևերանսներ է անում Վլադիմիրովիչին ու Ռուսաստանին` Տանյային երգել տալով, ընդ որում` հայ զինվորի հայտնի երգով, շարունակությամբ էլ Րաֆֆին ասում է` Վլադիմիրովիչ, եթե դու շնորհավորանքդ հետ վերցնես Սերժի «վրայից», Հայաստանն ու Ռուսաստանն էնքա՜ն լավ գործընկերներ կլինեն։ Ինչ է ասում Րաֆֆին դրանով. ասում է` ես էլ վատ «պարտնյոր» չեմ, ի՞նչ ես «կպել» ու շնորհավորում Սերժ Սարգսյանին:
Հավատո՞ւմ են Ռուսաստանն ու յուր դեսպան Կովալենկոն սույն ռիտորիկային. ի դեպ, վերջերս «գոսպոդին» Կովալենկոն մոռացել է հայաստանյան յուր սիրելիներին` Արտաշես Մամիկոնովիչին, Շաքարյանցին, այլոց, սկսել է ինչ-որ շատ հանդիպել ժառանգականների հետ` «հյուպատոս» Ռուբեն Հակոբյանին, Արևմուտքին ինտեգրված ¥դե, սաղ օրը ՆԱՏՕ-ական «զորավարժությունների», կներեք` խորհրդաժողովների է¤ Ստեփան Սաֆարյանին, ընդ որում, ասում են` ահավոր կոնֆիդենցիալ է եղել սույն հանդիպումը, մինչև հասել են ՌԴ դեսպանատուն, մի քանի ավտոմոբիլ են փոխել, և վերջապես, հանդիպում Րաֆֆու հետ, որի անմիջական արձագանքն այն եղավ, որ դեռ պարոն Կովալենկոյի մոտից դուրս չեկած` Րաֆֆին հայտարարեց, որ «դեմ» է Մեծամորի ատոմակայանին, և ընդհանրապես իրեն այնպես պահեց, որ շատերն սկսեցին կասկածել, հը՞, էս ինչ հաշիվ ա՞, և ընդհանրապես` ո՞ւր է նայում ԱՄՆ-ի դեսպան միստր Հեֆեռնը:
Թողնենք դիվանագիտական կորպուսը իր «հախ ու հաշիվն» անի, մենք դառնանք մեր դարդին` Պուտին-Սարգսյան հանդիպմանը: Անկեղծ ասած, հեռու ենք այն մտայնությունից, որ հանդիպումը կավարտվի խիստ կոնկրետ հայտարարությունով և կամ` փաստաթղթային ձևակերպմամբ: Կարծում ենք` պայմանավորվածություն ձեռք կբերվի դանդաղ շտապելու մասին, այն է` ավարտվեն նաև այս` Երևանի ավագանու ընտրությունները, որից հետո արդեն, կախված ՈՒկրաինա, Մոլդովա ընդհանուր կոնտեքստից, մեզանում ևս պարզ կդառնա ` «Россию умом понять», թե՞ «сапогом:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1741

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ