«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը

Հնդկաստանում ինքնասպան է եղել բռնաբարության մեջ մեղադրվողը
11.03.2013 | 11:34

Հնդկաստանում ինքնասպան է եղել ավտոբուսի վարորդը, ով մեղադրվում էր հնդիկ ուսանողուհու զանգվածային բռնաբարության մեջ։ Նախնական տվյալներով՝ Ռամ Սինգխի դին հայտնաբերվել է բանտախցում՝ կախված վիճակում։
Ուսանողուհու բռնաբարությունը տեղի է ունեցել դեկտեմբերին Դելիում։ Ոստիկանության տվյալներով աղջկան ծեծի են ենթարկել, այնուհետև՝ բռնաբարել։ 23-ամյա ուսանողուհին մահացել է հիվանդանոցում։ Իրավապահները հաղորդել էին, որ աղջկան բռնաբարել են անսթափ վիճակում գտնվող 6 երիտասարդներ։ Հանցագործությունը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում։ Ամբողջ երկրով մեկ այդ կապակցությամբ տեղի ունեցան բողոքի զանգվածային ակցիաներ։

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ