Իտալիայում այսօր լռության օր է։ Վաղն այստեղ անցկացվելու են խորհրդարանական ընտրություններ։ Վերջին կանխատեսումներով հաղթանակի ամենամեծ հնարավորությունն ունեն ձախկենտրոնամետները, երկրորդ տեղում աջ ուժերն են՝ Բերլուսկոնիի գլխավորությամբ։
Իտալիայի խորհրդարանը բաղկացած է երկու պալատից՝ սենատից և պատգամավորների պալատից։ Սենատորներին ընտրելու իրավունք ունեն 25 տարին լրացած քաղաքացիները, իսկ պատգամավորների պալատի համար քվեարկել կարող են 18 տարին լրացած անձինք։