Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Բրիտանական լավագույն մյուզիքլը` «Ոսկե ծիրան» փառատոնում

Բրիտանական լավագույն մյուզիքլը` «Ոսկե ծիրան» փառատոնում
08.07.2012 | 12:14

Չարլզ Դիքենսի 200-ամյակի կապակցությամբ Բրիտանական խորհուրդը «Ոսկե ծիրան» կինոփառատոնին արտամրցութային «Գիրք և կինո» ծրագրի կազմում կներկայացնի «Օլիվեր» բրիտանական մյուզիքլը: «Օլիվեր Թվիստի արկածները» վեպի 1968-ի այս էկրանավորումն առաջադրվել էր Օսկար մրցանակաբաշխության 11 անվանակարգում` արժանանալով միանգամից վեց Օսկարի, այդ թվում` լավագույն կինոնկար և լավագույն ռեժիսորական աշխատանք: «Օլիվեր» ֆիլմը կցուցադրվի հուլիսի 9-ին՝ Տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում , իսկ հուլիսի 12-ին` «Մոսկվա» կինոթատրոնում:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 4721

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ