Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Էս ճգնաժամը գիտե՞ք ինչ էրավ…»

«Էս ճգնաժամը գիտե՞ք ինչ էրավ…»
07.08.2009 | 00:00

ԱԽՐ, ՏԱՐԲԵՐ ԵՆՔ
«Նոն ստոպ» տարբերակով Հայաստան ժամանող այլ երկրների նախագահներն իրենց հետ բերում են «յուրյանց» երկրների լրատվական մշակույթը:
Ի դեպ, որպես օրինաչափություն, հայոց լրագրողներին հայոց պալատը կանչում է հիմնականում մի երկու ժամ շուտ, «հայոցներս» թրև ենք գալիս ասուլիսի վրանի տակ` բոլորից ու ամենքից հնարավոր ու անհնար բոլոր տարբերակներով բամբասած, և ուժասպառ սպասում հերթական հետաքրքիր (օ՜, «էքսկլյուզ», եթե կուզեք` «էքստրիմ» էր Միխոյի ասուլիսը, Բաշար ալ Ասադն էլ «վատիկը» չէր) կամ անհետաքրքիր (Սերբիա, Խորվաթիա) ասուլիսներին:
Այո, նախագահաց վրանի տակ մեր արտասահմանցի կոլեգաների ներկայությունը ստեղծում է նրանց երկրների փոքրիկ, տաքուկ մանրակերտը: Ամենատպավորիչը, թերևս, Քոչարյանի օրոք ժամանած Ժակ Շիրակի լրագրողական թիմն էր. շիկահեր, առանձնապես չխնամված, գեղարվեստական անփութության գերող մաներայով աղջիկները, նստոտելով գետնին, ոտները ծալապատիկ, «նոթ-բուքերը» դեմները, ոչ մեկով ու ոչնչով չկաշկանդված, ծխում ու հեռախոսով խիստ գործնական տեքստ էին թելադրում իրենց ֆրանսիաներին:
Մեդվեդևի լրագրողական թիմը նույնպես «ծանրակշիռ» ու տպավորեցնող էր: Սակայն էստեղ ողջ խնդիրն էն էր, որ «Պապլավոկում», հետո Երևանից դուրս նրանց այնքան էին հյուրասիրել, ու վերջիններս էլ այնքան էին գերվել հայոց ամեն ինչով, որ հաջորդ օրը տեղը տեղին խումհարի մեջ էին:
Պակաս հետաքրքիր չէր նաև Բաշար ալ Ասադի լրագրողական թիմը: Չնայած տնտեսական ճգնաժամին, Սիրիան 20 լրագրող էր «իր հետ» բերել, վերջիններս էլ աշխատում էին խիստ կազմակերպված ու «ստրոգի»: Բայց ամենաէկզոտիկն այդ թիմում այն էր, որ նրանք բոլորը` տղամարդ, թե կին, նույն դրես-կոդով էին. սև կոստյում, սպիտակ վերնաշապիկ, փողկապ։ Բոլոր քսանն էլ: Հաջորդ «հետաքրքիրն» էլ այն էր, որ էդ քսան հոգին, մինչ կսկսվեր ասուլիսը, շրջան կազմել, բոլորով նստել, ինչ-որ թեմաներից համերաշխ, «կազմակերպված» զրուցում էին` առանց որևէ մեկին ուշադրություն դարձնելու:
Չէ, հո մենք չե՞նք ասում` էդ ամենում տոտալիտար ինչ-որ բան կար: Այլ ասում ենք` նո՜ւրբ գործ է Արևելքը, Պետրուխա, նո՛ւրբ:
Հայ լրագրողները երբեք էդպես իրար հետ չեն հաղորդակցվում, նրանք պարապուրդի այդ ժամերին նստած են լինում կա՛մ միայնակ, կա՛մ զրուցում են երկու-երեք հոգով, և այդ կարգի միակամություն «նրանց շարքերում» երբեք չես տեսնի:
Բոլոր դեպքերում, սիրիացիների ինքնաբերաբար բոլորած շրջանակում ենթագիտակցական մի խոշոր անբացատրելիություն կար (շրջանը, որպես տիեզերական սպիրալ, պաշտպանության, ինքնության ամենակատարյալ ձևն է)։ Երևի Սիրիայի համար իսկապես դժվար է Մեծ Մերձավոր Արևելքում. բայց ինքն իսկապես կարողանում է ենթագիտակցորեն և գիտակցորեն լավագույնս պաշտպանվել իրեն շրջապատող մարտահրավերներից: Չխորանանք:
Հաջորդը Կիպրոսն էր: Յուր նախագահով: Հիշենք, որ այդ այցն ամենաբարձրն էր բոլոր այցերի մեջ` պետական էր, գորգերն առավել երկար էին, ուղեկցող մոտոցիկլները` շատ, ծաղիկները` մի քանի շերտ, ողջագուրումները` կրկնակի։ Ամա՜ Կիպրոսն «իր հետ» բերել էր երկու լրագրող: Երբ հետաքրքրվեցինք` բա եղա՞վ, ասին` «էս տնտեսական ճգնաժամը գիտե՞ք ինչ էրավ Եվրոպային ու մեզ»:
Իսկ նախորդ օրվա դեպքն ընդհանրապես էքսկլյուզիվ էր: Տադիչը ելել, Սերբիայից եկել-հասել էր Հայաստան, հետը բերել... մեկ լրագրող: Ջահել, համակրելի, սևուկ մի աղջիկ, որն անվերջ ժպտում էր բոլորիս:
Ա՛յ, ըսենց դաժան տնտեսական ճգնաժամ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ