ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«ԵԽԽՎ-ն ապօրինի որոշում է կայացրել. դա ծաղր է Հայաստանի հանդեպ»

«ԵԽԽՎ-ն ապօրինի որոշում է կայացրել. դա ծաղր է Հայաստանի հանդեպ»
23.12.2008 | 00:00

ԲԼԻՑ
ՀՀԿ խմբակցության անդամ ՌԱԶՄԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ
-Պարոն Զոհրաբյան, իշխանություններն անընդհատ ասում են` ԵԽԽՎ-ի բանաձևերի պահանջները կատարել ենք, էդ ո՞նց եղավ, որ որոշեցին Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հեռահար որոշում կայացնել:
-ԵԽԽՎ-ի բանաձևերը, իհարկե, կատարվել են, բայց իրենք ասում են` բավարար չէ: Հիմնականում շեշտում են, որ կան քաղկալանավորներ: Իրականում այդպես չէ: Նրանք քաղկալանավոր չեն, քանի որ վերջիններիս նկատմամբ կան քրեական հոդվածներ: Երբ ընդդիմությունը դադարեցրեց զանգվածային միտինգները, օտարերկրյա ուժերը, որոնք մեր երկրում ընդդիմությանը պաշտպանում և աջակցում էին, այս հարցում իրենց մոտեցումները թուլացրին: Սրան զուգահեռ` եվրոպական կառույցներն ուժեղացրին իրենց ճնշումները, հետևողականությունը: Կարծես մեկը մյուսին շարունակում է:
-Հայաստանի իշխանություններին հանգիստ չեն տալիս, էլի:
-Այո: Սա վկայում է այն մասին, որ գունավոր հեղափոխությունը, որ սկսվել էր ամերիկյան կողմից, հիմա շարունակում է Եվրոպան, այսինքն, նրանց մատն էլ էր այդ գործում խառը, բայց աշխատում էին չերևալ:
-Լավ, ինչո՞ւ նախագահը համաներում չի հայտարարում:
-Նախագահը ներումներ է շնորհել, և եթե կրկին խնդրագրեր ներկայացվեն, կարծում եմ, դրանք կբավարարվեն: Ինչ վերաբերում է համաներմանը, ապա դա հնարավոր է միայն դատավարություններից հետո, քանի որ նախ պետք է պարզ լինի` ինչի համար են դատապարտվել, որ համաներում լինի:
-ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանից ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Մոնիտորինգի հանձնաժողովի նիստի ժամանակ քվեարկությանը մասնակցել է տասնհինգ անդամ: Այս պարագայում վճռել Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկել, կարծում եմ, ՀՀ-ի հանդեպ ծաղր է: Գոնե անդամակցող երկրների հիսուն տոկոսը պետք է մասնակցեր: Դա ապօրինի որոշում էր: Ավելին, ընդամենը տասը անդամ է քվեարկել: Չգիտեմ` ինչ աշխատանք է տարվել նիստին չմասնակցող անդամների նկատմամբ, բայց կարող եմ վստահեցնել, որ ներկա չեն եղել նրանք, ովքեր հօգուտ Հայաստանի էին քվեարկելու:
Ճեպազրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2011

Մեկնաբանություններ