ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Այն, ինչ մենք կո­չում ենք հրաշք, շատ դեպ­քե­րում ի­րա­պես կա­րող է դա­տաս­տան դառ­նալ

Այն, ինչ մենք կո­չում ենք հրաշք, շատ դեպ­քե­րում ի­րա­պես կա­րող է դա­տաս­տան դառ­նալ
17.12.2020 | 23:28

Դու Աստ­ծու Որ­դուն հա­վա­տու՞մ ես: Հովհ. 9;35
Ա­վե­տա­րա­նում կար­դում ենք Քրիս­տո­սի հրաշք­նե­րի մա­սին, ո­րոնք տես­նե­լով` մար­դ­անց բազ­մու­թյուն­ներ հա­վա­տում էին Նրան և դառ­նում էին Նրա հետևորդ­նե­րը:
Նա բժշ­կում էր զա­նա­զան ան­բու­ժե­լի ու ան­հույս հի­վանդ­նե­րին, հա­րու­թյուն էր տա­լիս մե­ռել­նե­րին, կե­րակ­րում էր բազ­մու­թյուն­ներ, քայ­լում էր ծո­վի վրա­յով, խա­ղա­ղեց­նում էր ծո­վի հող­մե­րը, բայց այս ա­մե­նից զատ Նա շատ այլ հրաշք­ներ էր գոր­ծում, որ շա­տե­րի կող­մից անն­կատ էին մնում: Նա նոր մարդ էր ա­րա­րում, Նա սր­տեր էր վե­րա­փո­խում, Նա հո­գի­ներ էր փր­կում:
Այ­սօր շատ ենք լսում զա­նա­զան հրաշք­նե­րի մա­սին, որ կա­տար­վում են այս կամ այն սր­բի բա­րե­խո­սու­թյամբ, բայց քիչ ենք հան­դի­պում մար­դու վե­րա­փոխ­ման հրաշ­քին, ի­րա­կան հրաշ­քին: Այ­սօր­վա մար­դը շատ քիչ է տար­բեր­վում Քրիս­տո­սին խա­չող­նե­րից, ով­քեր Խա­չյա­լին «գործ­նա­կան» ա­ռա­ջարկ էին ա­նում. «Ե­թե Աստ­ծո Որ­դին ես, ի­ջի՛ր այդ Խա­չից, և կհա­վա­տանք քեզ»: Կամ ա­սում էին. «Մի նշան ցույց տուր մեզ, որ հա­վա­տանք` Աստ­ծուց ես ե­կել»: Այ­նինչ Նա ոչ մե­կին ո­չինչ չէր ա­պա­ցու­ցում, Նա նոր մարդ էր ա­րա­րում: Հրաշ­քից ծն­ված հա­վա­տը վա­ղան­ցուկ է, իսկ հա­վա­տից ծն­ված հրաշ­քը` հա­վի­տե­նա­կան: Այ­սօր­վա նշան հայ­ցող­նե­րին էլ Նա հան­դի­մա­նում է. «Չար ու շնա­ցող ազ­գը նշան է ու­զում»: Ար­տա­քին նշան­ներ փնտ­րող­նե­րը եր­բեք ի­րենց հո­գու ներ­սը նա­յե­լու պա­հանջ ու անհ­րա­ժեշ­տու­թյուն չեն զգում և ի­րա­կան հրաշք­նե­րի ա­կա­նա­տես չեն լի­նում: Երբ մար­դը գտ­նում է Աստ­ծուն, սա ար­դեն հրաշք է, բայց երբ Աստ­ված մար­դու հա­մար դառ­նում է միակ փա­փագն ու նպա­տա­կը, միակ ան­կո­ղոպ­տե­լի գան­ձը, երբ մար­դը մի կողմ է դնում ծա­ռա­յի և վարձ­կա­նի մտա­ծո­ղու­թյու­նը և հա­մակ­վում է որ­դիա­կան խան­դա­ղա­տան­քով ի­րեն կա­րո­տով սպա­սող Հոր հան­դեպ, մի ամ­բողջ տիե­զերք փրկ­վում է կոր­ծա­նու­մից: Այս է ի­րա­կան հրաշ­քը:


Այ­սօր ա­վե­լի հա­ճախ կա­րիք է լի­նում, որ մար­դը լքի կյան­քը, հե­ռա­նա այս աշ­խար­հից, նո­րից վե­րա­դառ­նա, որ ո­րո­շի իր կյան­քը վե­րա­փո­խել: Այդ­քա՛ն հե­ռա­ցել է մար­դը հոգևոր ի­րա­կա­նու­թյու­նից, այդ­քա՛ն կարծ­րա­ցել է նրա սիր­տը:
Ա­մե­նա­մեծ հրաշ­քը կա­տար­վեց Խա­չի վրա: Խաչ, որ պի­տի զբա­ղեց­ներ մի հան­ցա­գործ ա­վա­զակ` որ­պես իր մեղ­քե­րի հա­տու­ցում, բայց ո­րին բարձ­րա­ցավ Նա, Ով Իր կյան­քը տվեց` որ­պես փր­կա­գին ողջ մարդ­կու­թյան հա­մար: Մե­զա­նից յու­րա­քան­չյու­րը այդ ա­վա­զակն է: Նա` Բա­րաբ­բան, գնա­հա­տեց Հի­սու­սի զո­հո­ղու­թյու­նը և դար­ձավ քրիս­տո­նյա: Սա մե­ծա­գույն հրաշք էր: Այդ­պի­սի հրաշք կա­րող է դառ­նալ նաև մեր կյան­քը:
Տե­սա­նե­լի հրաշք­նե­րի ար­դյուն­քում Հի­սու­սի հետևից բազ­մու­թյուն­ներ էին գնում, բայց այդ նույն բազ­մու­թյուն­նե­րը ոչ մի վայր­կյան չվա­րա­նե­ցին դե­րա­փոխ­վել և լրաց­նել Նրան խա­չող­նե­րի ոչ պա­կաս ստ­վար շար­քե­րը: Ինչ­պես բազ­մա­մյա ան­դա­մա­լույ­ծը, ո­րին բժշ­կել էր, ար­դեն կաշ­կանդ­ված չէր որևէ բա­նով, որ հար­վա­ծեր Նրան ու լկ­տիա­բար հարց­ներ. «Մար­գա­րեա­ցիր. ո՞վ էր, որ քեզ հար­վա­ծեց»: Հե­թա­նոս ա­նա­ռակ աշ­խար­հում էլ մար­դիկ գնում-գա­լիս էին ան­շունչ կուռ­քե­րի մոտ և նրան­ցից ի­րենց կյան­քի բա­րօ­րու­թյուն էին խնդ­րում, և այն­պես չէ, որ չէին ստա­նում ի­րենց խնդ­րա­ծը, բայց ի­րենց չճա­նա­չած Աստ­ծուց էին ստա­նում:


«Եվ Հի­սուս ա­սաց. - Դա­տաս­տա­նի հա­մար ե­կա այս աշ­խար­հը, որ­պես­զի ով­քեր չեն տես­նում, տես­նեն, և ով­քեր տես­նում են, կու­րա­նան: -Փա­րի­սե­ցի­նե­րից ո­մանք, որ Հի­սու­սի հետ էին, այդ լսե­ցին ու նրան ա­սա­ցին. - Մի­թե մե՞նք էլ կույր ենք: Հի­սուս նրանց ա­սաց.- Ե­թե կույր լի­նեիք, դուք մեղք չէիք ու­նե­նա, բայց հի­մա ա­սում եք, թե՝ տես­նում ենք. և ձեր մեղ­քը ձեր մեջ հաս­տատ է մնում» (Հովհ. 9; 39-41): Երբ մե­կը չի ա­սում բժշ­կին, որ կույր է, չի դի­մում նրան, չի կա­րող բժշկ­վել և կույր կմ­նա: Ե­թե մենք էլ մեր հո­գու կու­րու­թյու­նը չենք խոս­տո­վա­նում Բժշ­կո­ղին, ա­վե­լին` չենք էլ կաս­կա­ծում, որ կույր ենք, մեր կու­րու­թյան մեջ հաս­տատ ենք մնում: Այն, ինչ մենք կո­չում ենք հրաշք, շատ դեպ­քե­րում ի­րա­պես կա­րող է դա­տաս­տան դառ­նալ:


Մի կույր մարդ եր­կար ժա­մա­նակ Աստ­ծուն ա­ղոթ­քով խնդ­րում է, որ հրաշ­քով իր տե­սո­ղու­թյու­նը վե­րա­կանգ­նի: Նա, իր ձեռ­նա­փայ­տին հեն­ված, իր մի ծա­նո­թի ու­ղեկ­ցու­թյամբ իր գյու­ղից հա­վատ­քով ճա­նա­պարհ է ընկ­նում դե­պի մո­տա­կա սր­բա­վայ­րը: Այն­տեղ նրա աչ­քե­րը բաց­վում են: Նա սկ­սում է փա­ռա­բա­նել Տի­րո­ջը այդ հրաշ­քի հա­մար: Սա­կայն քա­նի որ նրա միակ մտա­հո­գու­թյու­նը իր հո­գու փր­կու­թյունն էր, նա սկ­սում է մեկ այլ ա­ղոթ­քով այս­պես դի­մել Տի­րո­ջը. «Տե՛ր, ե­թե իմ տե­սո­ղու­թյան վե­րա­կան­գն­մամբ պի­տի վտանգ­վի հո­գուս փր­կու­թյու­նը, թող նո­րից կորց­նեմ տե­սո­ղու­թյունս»: Ա­ղոթ­քին ի պա­տաս­խան նա ան­մի­ջա­պես կու­րա­նում է: Նա իր գյու­ղից կույր էր դուրս ե­կել, կույր էլ վե­րա­դառ­նում է: Գյու­ղա­ցի­նե­րը, որ ակն­կա­լում էին դի­մա­վո­րել հրաշ­քով բժշկ­ված ի­րենց հա­մա­գյու­ղա­ցուն, դար­ձյալ տես­նում են նրան կույր, մի թևով հեն­ված իր ձեռ­նա­փայ­տին, մյու­սով` իր ծա­նո­թին: Գյու­ղա­ցի­նե­րը հիաս­թափ­ված ու հեգ­նա­լից հարց­նում են. «Իսկ ու՞ր է հրաշ­քը»: Գյու­ղա­ցին հուզ­ված պա­տաս­խա­նում է. «Դուք ո՛չ մի հրաշք չտե­սաք, իսկ ես միան­գա­մից եր­կու հրաշ­քի ա­կա­նա­տես ե­ղա»: Եվ դար­ձյալ փա­ռա­բա­նում է Ա­մե­նա­կալ Բարձ­րյա­լին: Մեր շուրջն էլ քիչ չեն մար­դիկ, որ զար­մա­նում են, թե ին­չի՞ հա­մար ենք այդ­քան փա­ռա­բա­նում Տի­րո­ջը, ո­րով­հետև մեր կյան­քում ոչ մի ակն­հայտ փո­փո­խու­թյուն ու նո­րու­թյուն չեն նկա­տում: Նրանց ան­ծա­նոթ է սե­փա­կան հո­գու խո­րու­թյուն­նե­րում հրաշք­ներ փնտ­րե­լու ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը: Այդ փոր­ձա­ռու­թյու­նը սկս­վում է Աստ­ծո Որ­դու հան­դեպ հա­վա­տից:

Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 48517

Մեկնաբանություններ