Եզրափակիչն է մոտենում, «կա՛մ- կա՛մ»-ի իրավունք չունենք, պետք է ապրենք ու հանուն մեր կյանքի պետք է սրանց դուրս շպրտենք։
Երասխում ադրբեջանական զինուժը դարձյալ ագրեսիա է ցուցադրում, հստակ ընդգծելով իր շտապողականությունը Սյունիքի միջանցքը, Արարատի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի գյուղերը և Արցախն ամբողջովին ստանալու հարցում։ Բանավոր հայտարարություններով իր համաձայնությունը տված Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող թուրքական կատարածուն, այս օրերին զբաղված է գրավոր պայմանագրի հարցերը վերջնականացնելով, այն է, թե որ աշխարհաքաղաքական բևեռը կերաշխավորի իր անձնական անվտանգությունն ու ՀՀ լուծարման փաստաթղթի քաղաքական պատասխանատվությունը։
Վերջինս օրերի հարց է և այս օրերին է որոշվելու, ՀՀ երեք միլիոն բնակչությունից ինչքանն է տներից դուրս գալու պայքարելու իր կյանքի և պետականության համար։
Ի դեպ, այսօր էրդողանն իր անթաքույց սերն է ցուցադրել իր դրածոյի նկատմամբ, բացահայտ հայտարարելով, որ Փաշինյանն այս հարցում ոչ մի քայլ հետ չի արել, չնայած իր երկրում այս խնդրի նկատմամբ բացասական վերաբերմունքին։
Ասել է նաև, որ Սյունիքիի միջանցքի հանձնման հարցում խոչընդոտը ոչ թե Հայաստանն է, այլ Իրանը։