Ոչ մի դեպքում այս տեսակ հրամանը ենթակա չէ կատարման` մի քանի պարզ պատճառով.
1.Ադրբեջանը մտել է և օկուպացրել ՀՀ սուվերեն տարածքները։
2.Հետ քաշվելով`արդեն մեր քաղաքներն են դառնում սահման և մենք` մեր ձեռքով, դրանք կդարձնենք այդպիսին, եթե կատարենք նման հրամաններ կամ նման բանակցություններ վարենք (առանց այդ էլ սահմանային են գրեթե բոլորը):
3.Կարճ և կոնկրետ`
Մենք ՀՀ տարածք ենք հանձնում Ադրբեջանին, եթե նման հրաման կատարենք և պետք է քաջ գիտակցել, որ երբ «հետ ենք քաշվում»` Ադրբեջանը է՛լ ավելի է մոտենում և օկուպացնում, միաժամանակ էլ շարունակում է է՛լ ավելի ագրեսիվ և էթնիկ զտումներ հետապնդող հռետորաբանությունը և քաղաքականությունը։
Չի՛ կարելի նման բան բարձրաձայնել կամ նման հայտարարություն անել։
Առհասարակ ի՞նչ է նշանակում «հետ քաշվենք»:
Էլ որտե՞ղ «հետ քաշվենք»:
Եթե հիմա էլ «հետ քաշվենք»` հաջորդ հայելային «հետ քաշվելը» լինելու է ՀՀ քաղաքներում, քանի որ Ադրբեջանը չի բավարարվում և չի էլ բավարարվի, իսկ դրա մասին վկայում են նրանց իշխանավորների կողմից հայտնի հայտարարությունները առ այն, որ Երևանն է նույնիսկ իրենցը։
Վե՛րջ տվեք «հետ քաշվելուն»:
Տ. ՀԱԿՈԲՅԱՆ