«Զանգեզուրը Հայաստանին է փոխանցվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ». «Մինչ այդ այդ տարածքը մեզ էր պատկանում: Գոյչա լիճը նրանք Սևան են անվանում: Բավական է նայել 20-րդ դարի սկզբի քարտեզին, Սևան այնտեղ չեք տեսնի: Նույնը վերաբերում է նաեւ Իրևանին: Նրանք ոչնչացրել են Իրևանի պատմական մասը: Դա ակնհայտ փաստ է, որ այնտեղ ադրբեջանցիներ էին ապրում, այդ թվում՝ իմ նախնիները: Ես ասել եմ՝ մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք այնտեղ: Ասել եմ, որ մենք կվերադառնանք: Դա նշանակում է՝ ինչու ոչ: Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ինչու՞ չվերադառնալ Իրևվան: Ժամանակը կգա, և մենք կանենք դա»:
Սրանք երիտհայ իմքեմալականների կիրթ ու կառուցողական բարիդրացի, կանիբալիզմի բոլոր ախտանշաններով տառապող հոգեմտավոր խեղվածք Ալիևի խաղաղասիրական բարբաջանքներն են Բաքվում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացումը համագործակցությունը» թեմայով խորհրդաժողովում, որտեղ մեծ մարդասերը հայտարարել է նաև, որ իր երկիրը տարածքային պահանջներ չունի որևէ երկրի, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ», այսինքն, բարեկամաբար պահանջում է այն, ինչ իրեն է պատկանում, և ագրեսոր հայերը պարտավոր են խաղաղ վերադարձնել գողոնը տիրոջը:
Իսկ ի՞նչ են պատասխանել մեր պաշտոնական պետական կառույցները այս հոխորտանքին: Ոչինչ, բացի ներքին լսարանի համար հնչեցվող կեղծ, անիմաստ ու անպտուղ ծկլթոցները: Հետևաբար, կոչ եմ անում մեր ողջամիտ իրավաբանական հանրությանը միասնական հայցով դիմել եվրադատարան և այս ստահակին պատասխանատվության կանչել, որպես միջազգային ահաբեկիչ, ինչպես նաև միջազգային բազմաթիվ օրենքներ և պահանջներ ոտնահարող ցեղասպան հանցագործի՝ ազգամիջյան ատելություն սերմանելուց և պատմական իրողությունների միտումնավոր խեղաթյուրումից մինչև իր հիմնած ամենահակամարդկային պուրակով հրճվող ու մասսայական բնաջնջման զենքեր կիրառող հանցագործի՝ իր հանցախմբով հանդերձ: Չգիտեմ: Այս արնախումի ռեխը ծեփել է պետք: Արժանապատվությունս գետնին է հավասարեցվում: Միգուցե ԳԱ ակադեմիան դա անի, եթե չունենք նախագահ, կառավարություն, ԱԳ, ԱԺ և այլն:
Այլ ելք այս պահին չեմ տեսնում: Շնչահեղձ եմ լինում վիրավորանքից և այս անպատասխան լկտիություններից:
Դավիթ ՍԱՐԳՍՅԱՆ